ԹԵ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶ ՉԷ
Արխիվ 12-16ԹԵ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶ ՉԷ
Հայաստանում աշխատողները իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային հիմնականում դիմում են`վնասի հատուցման,աշխատանքյին պայմանագրի և արձակուրդի հարցերով: Ըստ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանի միշտ չէ , որ խախտվում է իրենց դիմողների իրավունքները , քանի որ գործը ուսումնասիրելուց հետո պարզվում է, որ գործատուն իր գործողությունները կատարել է օրենքի սահմաններում: Իսկ եթե կա խախատում,արհմիությունը դիմում է գործատուին`տալով պարզաբանում խախատումների վերաբերյալ և առաջարկում կատարել որոշակի փոփոխություններ. «Որոշ գործատուներ կատարում են այդ փոփոխություննեը, որոշ գործատուներ ոչ`ասելով ես եմ գործի տերը, ինչպես ուզեմ այնպես էլ կանեմ և այսպես շարունակ մինչև դատարան դիմել: Եթե տվյալ աշխատողը ցանկանում է դիմել դատարան իր խախտված իրավունքները վերականգնելու համար մենք օժանդակում ենք, որպեսզի մեր փաստաբանը օգնի և պաշտպանի տվյալ աշխատողին»,-նշում է ԲՈՐԻՍ ԽԱՌԱՏՅԱՆԸ: Նրա տվյալներով նախորդ տարի գրանցվել է աշխատողների իրավունքների խախատման նման երեք դեպք, շատ քաղաքացիներ խուսափում են դիմել դատարան, երբ խախատվում է նրանց աշխատանքային իրավունքները, նման դեպքերում կոնֆեդերացին իրավունք չունի աշխատողի անունից դիմի դատարան: «Իրավունք»-ի այն հարցին, թե ինչպես է իրավիճակը մարզերում, արդյոք շատ են աշխատանքային իրավունքերի խախատման դեպքերը Բորիս Խառատյանը ասաց. «Նման ուսումնասիրություններ չենք կատարել, պարզելու համար դիմողը մարզից է թե մայրաքաղաքից: Մարդիկ տարբեր ձևերով են դիմում`նամակով, հեռախոսով, անհատական այցելությամբ: Ուսումնասիրություն չեունենք նաև այն մասին, թե աշխատանքային որ ոլորտում է ամենաշատը խախատվում աշխատողի իրավունքները»:
Խառատյանի խոսքով` Խորհրդային Միության շրջանում արհմիությններին վերապահված էին որոշ պետական գործառույթներ, այսինքն նրանք իրականացնում էին հսկողություն և վերահսկողություն`գործատուի կողմից աշխատանքային նորմեր կիրառող իրավական ակտների նկատմամաբ, ինչն էլ արհմիություններին տալիս էր լրացուցիչ լծակ`գործատուի վրա ազդեցություն ունենալու համար:Բացի այս արհմիութուններիը իրականացնում էին նաև սոցիալական ապահովության գործառույթները: Սակայն այսօր այդ երկու խոշոր գործառույթները պետությունը վերձրել է իր վրա, իսկ նախկինում կար աշխատանքի պետական տեսչություն, որը «բարեհաջող» ձևով վերակազմավորվեց և դարձավ առողջապահաության նախարարության աշխատակազմի առողջապահական տեսչություն: Այս գործըթացը պրն. Խառատյանի համար անհասկանալի ճանապարհով է կատարվել, քանի որ այսօր էլ է գործում աշխատանքի պետական տեսչության մասին օրենքը: «Արհմիությունների կոնֆեդերացին կարծում է, որ այդ գործողությունը տեղի է ունեցել սահմանդրության խախտմամբ, ուստի Սահմանադրութան համապատասխան հոդվածներով սահմանված է, որ պետական մարմինները և պատական իշխանություն իրականացնող անձինք պետք է իրենց լիազորությունները իրականացնեն օրենքների հիան վրա: Սակայն այստեղ այդ ամենը բացակայում է»,-ընդգծում է Բ. Խառատյանը:
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում աշխատունակ բնակչության 17 տոկոսը գործազուրկներ են:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

