«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԵՏԱՇԵՆ»-Ը ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ
Արխիվ 12-16«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԵՏԱՇԵՆ»-Ը ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ
«Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամը մայիսի 20-25-ը կազմակերպում է ֆուտբոլային մրցաշար: Մրցաշարն անցկացվելու է Հայաստանում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների միջև: Մրցույթը անցկացվելու է օլիմպիական սկզբունքով և առողջ հոգի առողջ մարմին գաղափարախոսությամբ, որի հիմնական նպատակն է կազմակերպությունների միջև ստեղծել առողջ մրցակցային դաշտ սպորտի ասպարեզում: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գրանցված բոլոր կազմակերպությունները: Հաղթող կազմակերպությունները կպարգևատրվեն մեդալներով և առաջին հորիզոնականը զբաղեցրած կազմակերպությունը գավաթով, ինչպես նաև պարգևավճարով:
Տեղեկատվությունը տրամադրեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ՌՈԼԱՆԴ ՃՌԻԿՅԱՆԸ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

