ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ՊԱԿԱՍԻՑ Է

Արխիվ 12-16

ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԳԻՏԵԼԻՔԻ ՊԱԿԱՍԻՑ Է

Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը յուրաքանչյուր 20 տարին մեկ կատարում է հետազոտություն` աշխարհում անպտղության ցուցանիշները գնահատելու համար: Վերջերս նույնպես կատարվել է հետազոտություն,որի արդյունքները վկայում են, որ նախորդ տարիների համեմատ աշխարհում այդքան էլ չեն փոխվել անպտղության ցուցանիշները:Փոփոխություններ կան միայն կենտրոնական և արևելյան եվրոպայի երկներում, որտեղ աճել է երկրորդային անպտղությունը: Համաշախարհային առողջապահական կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում առաջնային և երկրորդային անպտղության ցուցանիշը հասնում է 15 տոկոսի, որը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով`արդեն ճգնաժամային ցուցանիշ է և կարող է ազդել ժողովրդագրության վրա: Ըստ պրն.Հայրապետյանի տվյալների`ամբողջ աշխարհում առաջնային անպտղությունը 1,9 տոկոս է, իսկ երկրորդայինը`10,5: Հարևան Վրաստանում անպտղության ցուցանիշների վերաբերյալ չկան վստահելի տվյալներ, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում այստեղ նման հետազոտություն չի անցկացվել,իսկ Ադրբեջանում մոտ 400 հազար մարդ է տառապում անպտղությամբ: Ինչ վերաբերվում է տարածաշրջանին, ապա 20 տարի անց , ընդհանուր առմամբ 2,7 տոկոսով ավելացել է անպտղության ցուցանիշը: Հայաստանում անպտղության ցուցանիշը մոտավորապես հասնում է 17 տոկոսի`առաջնային անպտղություն 5 , երկրորդային անպտղություն `12 տոկոս: Առաջնային անպտղության դեպքում տղամարդը կամ կինը ունենում են բնածին արատ, որի հետևանքով էլ չեն կարողանում երեխա ունենալ: Երկրորդային անպտղությունը հիմնականում ունի երկու պատճառ`հղիության անապահով արհեստական ընդհատում և սերավարակների տարածվածություն: «Յուրաքանչյուր երրորդ անպտուղ կին իր կյանքում կատարել է հղիության արհեստական ընդհատում ,որն էլ ապացուցում է, որ աբորտը ազդում է անպտղության վրա`հատկապես ոչ ապահով կատարված աբորտը:Կանանց մոտ առաջնային անպտղությունը երկու անգամ ցածր է քան տղամարդկանց մոտ,իսկ երկրորդայինը հավասար է:Սա նշանակում է, որ կանանց վերարտադրողական առողջությունը գնալով անկում է ապրում տարիների ընթացքում: Կանաց 60 և տղամարդկանց 40 տոկոսը անպտուղ են»,-նշում է ԳԱԳԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ և ընդգծում, որ Հայաստանում տարեկան տեղի է ունենում հղիության արհեստական ընդհատման 1500 դեպք` պայմանավորված սեռով: Երկրորդային անպտղությունը ինչպես Հայրապետյանն է փաստում` գիտելիքների պակասի հետևանք է, քանի որ բավարար գիտելիքների պարագայում անպտղության հիմնական երկու պատճառները հնարավոր է կանխարգելել: Հաճախ էլ հասանելի չեն այն տարրական ծայությունները , որոնք անհրաժեշտ են խնդիը լուծելու համար:Դրանցից Գագիկ Հայրապետյանը առանձնացրեց հակաբեղմնավորիչների անհասանելիությունը, դրանք բնակչության շրջանում այդքան էլ մատչելի չեն: Կա մեկ հանգամանք ևս` Հայաստանում բժշկի մոտ գնալու և հետազոտվելու կուլտուրան այդքան էլ զարգացած չէ,չնայած տարին երկու անգամ մանավանդ 40 անց մարդիկ պետք է անցնեն հետազոտություն: Անպտության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Երևանում ,Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում:Վերջին երկու մարզում բարձր է նաև սեռավարակների տարածվածությունը,քանի որ միգրանտները այստեղի շատ են:Իսկ Արմավիրի մարզում անպտղության պատճառների վերաբերյալ ճշգրտումներ և հետազոտություններ դեռևս չկան:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում