ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԳՐԱՆՑՎԵԼ Է 39-44 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՄՈՏ
Արխիվ 12-16ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԳՐԱՆՑՎԵԼ Է 39-44 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՄՈՏ
Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյաներով Հայաստանում անպտղության ցուցանիշը հասնում է 17 տոկոսի`առաջանին անպտղություն 5 և երկրորդային անպտղություն 12 տոկոս: Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի և՛ առաջնային և՛ երկրորդային անպտղությամբ Հայաստանը գրանցել է ավելի բարձր ցուցանիշներ, քան միջինը տարածաշրջանում:
Անդրադառնալով «Իրավունք» -ի այն հարցին, թե որքանո՞վ է հնարավոր բուժել անպտղությունը Գագիկ Հայրապետյանը նշեց, որ անպտղությունը մեծ մասամբ բուժելի է, նույնիսկ առաջնային անպտղությունը, պարզապես այն բուժելը շատ թանկ արժի`մի քանի հազար դոլար: Ինչ վերաբերվում է Հայաստանում տեղի ունեցած հետազոտություններին, ապա Գագիկ Հայրապետյանի խոսքով`այդ հետազոտությունները անցկացվել են կլինիկաների հետ համատեղ և այն ընտանիքները ովքեր խնդիրներ են ունեցել ստացել են անվճար ուղեգիր`համապատասխան հետազոտություն անցնելու համար: «Այդ հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ սեռավարակներից հիմնակունում խլամիդիան է, որ առաջացնում է անպտղություն: Գրեթե բոլոր հետազոտվողների մոտ առկա էր այդ սեռավարակը, որը խոչհնդոտում է հղիանալուն:Մոտավորապես 10 զույգ անցել այդ հետազոտությունը »,- «Իրավունք» -ի հետ զրույցում ընդգծեց ԳԱԳԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ և հավելեց, որ անպտղության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 39-44 տարեկան անձնաց մոտ է, իսկ ամենցածրը` մինչև 24 տարեկան անձանց մոտ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

