ԱՄՆ-Ն ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՑԱՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԱՄՆ-Ն ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՑԱՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

Վերջերս Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարները անդրադարձել են Մոլդովային եւ Վրաստանին` նշելով, որ այս երկու երկրները կարող են ժամանակի ընթացքում դառնալ ԵՄ անդամ-երկիր: Խոսվել է նաեւ ԵՄ Ասոցացման պայմանագրի կարեւորության մասին, որը Վրաստանի եւ Մոլդովայի կողմից նախատեսվում է ստորագրել ոչ ուշ, քան հունիս ամսին: Այս իրավիճակը, երբ Վրաստանը ակտիվորեն պատրաստվում է գնալ Եվրաասոցացման, իսկ Հայաստանը շուտով Մաքսային միության մաս կկազմի, թե ի՞նչ կերպ կարող է ազդել Հայաստան-Վրաստան, ինչպես նաեւ Վրաստանում հայ համայնքի եւ վրացական իշխանությունների հարաբերությունների վրա, «Իրավունքը» պարզեց Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ.

- Նախ նշեմ, որ վիզային ռեժիմ չի լինելու, եւ հայ համայնքի ներկայացուցիչները կարող են ազատ գնալ եւ վերադառնալ Վրաստան: Նույնիսկ նրանց համար, ովքեր ստացել են հայկական անձնագիր եւ քաղաքացիություն` օրենսդրական նախաձեռնություն կա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կողմից, որ ինչ-որ չափով իրենք էլ թոշակ ստանան նաեւ Հայաստանում: Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան հարաբերություններին, Վրաստանի նախագահի Հայաստան այցելությունից հետո քաղաքական որոշ հարցերի պատասխաններ տրվել են, եւ ինձ չի թվում, որ կարող են ինչ-որ խնդիրներ լինել: Բոլորն էլ հասկանում են, որ մեր արտաքին քաղաքական շահերից է բխում ՄՄ-ին անդամակցելու ու Եվրասիական միությանը միանալու որոշումը, նույնն էլ իրենց որոշումը` դեպի ԵՄ գնալու: Մենք պետք է հասկանանք, որ կորցնելով իրենց տարածքները` Վրաստանը ՄՄ եւ Եվրասիական միություն չէր ձգտի, եւ դա շատ բնական է: Իրենք փորձում են այլընտրանք գտնել, իսկ դա Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն է: Ինչը կապված է տնտեսական ոլորտի հետ, այս պահի դրությամբ հնարավոր է Հայաստանի ավելի քան 900 ապրանքներ դուրս գան 9 հազար ապրանքների շարքից, որը շատ կարեւոր է ՀՀ-ի համար` ռազմավարական առումով: Այդ ամենը եւս կարող է ազդել հայ-վրացական առեւտրի որոշ ապրանքների վրա: Տնտեսական հարաբերությունների, առեւտրի վրա, իհարկե, կարող է ազդեցություն ունենալ, բայց այս պահի դրությամբ կախված է, թե ինչքանով Հայաստանի Հանրապետությունը ՄՄ անդամակցության եւ Եվրասիական միության մաս կազմելու գործընթացում կկարողանա իր խնդիրները առաջ տանել եւ փորձել ինչ-որ շահավետ լուծումներ ստանալ: Եվ նույնը Վրաստանը, եթե փորձի Հայաստանի հետ կապված` Եվրամիության հետ որոշ կոնսենսուսի գալ: Վրաստանին, ինձ թվում է, ավելի հեշտ կլինի, քանի որ այն դեռեւս նույն ֆորմատի մեջ է` տարբեր մակարդակի հարաբերություններում, բայց Եվրամիության հետ մենք դեռեւս հարաբերվում ենք եւ հրաժարվելով ԵՄ Ասոցացման պայմանագրից` չենք հրաժարվում հարաբերություններից, ինչը ԵՄ-ն, կարծում եմ, պետք է հասկանա, եւ նվազագույն ձեւով ազդի մեր միջպետական հարաբերությունների վրա: Բայց այդտեղ ուրիշ խնդիրներ կան` կապված գյուղմթերքի հետ, որոնք Եվրամիության կամ Մաքսային միության հետ որեւէ կապ չունեն: Թուրքական էժան ապրանքը Վրաստան է բերվում, եւ որոշ ուժեր թույլ չեն տալիս հայկական գյուղմթերքը մուտք գործի Վրաստան: Այդպիսի քայլեր արվում են, եւ մենք պետք է հասկանանք, որ խոշոր տնտեսական միավորում է Թուրքիան եւ իրենց ազդեցությունն ունեն Վրաստանում:

- Պարոն Մելիքյան, իսկ հնարավո՞ր է, որ մի Մայդան էլ Վրաստանում լինի, ինչը շրջադարձային կլինի ռուս-վրացական հարաբերությունների համար:

- Ինձ թվում է` նախ նոր իշխանությունները թույլ չեն տա, եւ երկրորդ` նախկին իշխանություններն այդքան էլ սատարող չունեն, որպեսզի որոշակի լուրջ բացասական քայլերով արդյունքի հասնեն: Եթե որոշակի բարեփոխումներ արվեցին, «Միացյալ ազգային շարժումը» չի ունենա լծակներ, որ դրանք օգտագործի: Այս պահի դրությամբ իրենք կարողանում են միայն մի փոքր իրենց պահպանված զգալ, քանի որ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը փորձում են միջամտել նախկին վրացական իշխանությունների դեմ դատական գործընթացին` ասելով, որ պետք չի այդպիսի ցուցադրական դատական գործեր հարուցել, ինչպես Սահակաշվիլիին հետաքննության հրավիրելն է եւ այլն:

- Ի դեպ, վերջերս հարցաքննության համար դատարան էր կանչվել Սահակաշվիլին, ի՞նչ եղավ այդ պատմությունը:

- Նա հրաժարվեց նույնիսկ «սկայպով» հանդիպել: Իրեն որպես վկա էին կանչել դատարան, բայց քանի որ Սահակաշվիլին չարձագանքեց, այդ հարցի հետ կապված որոշակի խնդիրներ եղան: Բայց այդ ամենը եւս փակվեց, որովհետեւ միջամտեցին տարածաշրջանից դուրս որոշ երկրներ եւ դեսպանատներ: Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն պահում են նախկին վրացական ուժերին, որպեսզի գոնե նախկին նախագահին ձեռք չտան:

- Այսինքն` մի շարք հանցանքների մեջ մեղադրվող Սահակաշվիլուն ճաղերի հետեւում չե՞նք տեսնի:

- Դժվար թե:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում