Ո՞Վ ԿԼԻՆԻ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ՈՒ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
Արխիվ 12-16Ո՞Վ ԿԼԻՆԻ ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ՈՒ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
Երեկ կայացավ ԱԺ նոր նախագահ Գալուստ Սահակյանի ընտրությունը, ով ՀՀԿ խմբակցության ղեկավարն է, իսկ այսօր կկայանա ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի միակ թեկնածու ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի ընտրությունը: Արդյունքում թերեւս թափուր մնացին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի պաշտոնները: Թե ո՞վ կփոխարինի իրեն, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ նորընտիր նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.
- Դեռ որեւէ քննարկում չի եղել:
- Պարոն Սահակյան, իսկ ո՞ւմ եք տեսնում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում:
- Հանիրավի ասել չի կարելի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Ի դեպ, այն պահին, երբ «Իրավունքն» իր հարցերն էր ուղղում ԱԺ նախագահին, Գ. Սահակյանին շնորհավորելու շտապեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, առաջադրված, ապա փոշմանած ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Հակոբյանը, ով, համենայնդեպս, ցույց տվեց, որ իսկապես ուրախ է պարոն Սահակյանի ընտրությամբ:

