Մ. ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԵԹԵ ԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՅԱՑԱՎ»

Արխիվ 12-16

Մ. ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԵԹԵ ԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐ,

ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՅԱՑԱՎ»

 

Երեկ ավարտվեց «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային 12-րդ փառատոնը: Այսօր «ազդակ» լրագրողական ակումբում, ամփոփելով արդյունքները փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ գոհունակություն հայտնելով նշեց. «Եթե կան տարբեր կարծիքներ այս կամ այն ներկայացման վերաբերյալ` նշանակում է` փառատոնը կայացավ: Մեր դերասանները ստացան հրավերներ այլ փառատոներից, բայց այդ մասին կտեղեկացնենք, երբ պաշտոնական հրավերը կլինի ձեռքներիս: Հուսանք, որ այն, ինչ ծրագրել ենք, կկայանա»,- ասաց Մ. Մխիթարյանն ու հավաստիացրեց, որ այս տարի նույնպես հանդիսատես-դերասան երկխոսությունը կայացավ:

Մ. Մխիթարյանը նաեւ հավելեց, որ  տարվա ընթացքում տեղի կունենան մի շարք մոնոներկայացումների պրեմիերաներ, որոնց կաջակցի «Արմմոնո» փառատոնը:

Լիտվացի բեմադրիչ ՍԱՈՒԼԻՍ ՎԱՌՆԱՍԸ, լրագրողների հետ ունեցած հանդիպմանը, շնորհավորելովփառատոնի հաջողությունների համար, հավելեց. «Այնքան էլ հեշտ չէ նման փառատոն կազմակերպելը, քանի որ մոնոներկայացում բեմադրելն ինքնին դժվար է: Այս փառատոնի միջոցով, կարծես, պատուհան բացեք դեպի մյուս փառատոներ: Թատրոնը  թարգմանության կարիք չունի, այն սկսվում  է այնտեղից,  որտեղ վերջանում է բառի սահմանը»,- ասաց լիտվացի բեմադրիչն ու հավելեց. «Հատկանշական է, որ տարբեր երկրներից Հայաստան էին եկել տարբեր թատերախմբեր, և այսքան շատ դերասաններ կային Հայաստանից: Փառատոնում շատ ներկայացումներ կային, մանավանդ ` Հայաստանից, որոնցից շատերը կներկայացվեն նաև արտասահմանում: Սա կարծես պատուհան է դեպի այլ փառատոներ»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում