՛՛ԱՅՍ ԱՄԵՆԸ ԲՈԼՈՐԻՑ, ԲԱՑԻ ՎԱԼՈԴԻՑ՛՛
Արխիվ 12-16՛՛ԱՅՍ ԱՄԵՆԸ ԲՈԼՈՐԻՑ, ԲԱՑԻ ՎԱԼՈԴԻՑ՛՛
Այսօր Ազգային ժողով էր ներկայացել կառավարությունը հերթական հարց ու պատասխանի համար: Հավանաբար նոր կառավարության առկայությունն էր ոգեւորել շատ պատգամավորների՝ հատկապես ընդդիմադիր: Ելնելով քաղաքակրթության նորմերից, նորանշանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց նոր ձեւավորված կառավարության առաջին մուտքը ԱԺ, որին բացասական արձագանքեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշելով, որ չնայած նրան, որ Գ. Սահակյանը շնորհավորեց բոլորի անունից, այնուամենայնիվ նա չի շնորհավորում: Արձագանքելով չշնորհավորանքին ԱԺ նախագահը նկատեց, որ հյուրերին հարկավոր է բարյացակամ ընդունել: ԱԺ նախագահից զատ, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ում եւ հարց էր ուղել պատգամավորը, կրկին անդրադառնալով Փաշինյանի չշնորհավորանքին մի անեկդոտ հիշեց. <Ընկերները տապատաքար են պատվիրում մահացած ընկերոջ համար եւ վրան գրում. <Այս ամենը բոլորից, բացի Վալոդից>>: Մթնոլորտը մի փոքր շեղվեց եւ Ն. Փաշինյանը անմասն չմնալով նախարարի անեկդոտին հայտարարեց, որ. <Ի դեպ շրջանառվում են լուրեր, որ պարոն Թովմասյանը Ձեր պաշտոնում ձեզ պետք է փոխարինի Վալոդ անունով մի նոր նախարար>: Ժամանակավոր պաշտոնակատար նախարարն էլ ավելացրեց, որ լրատվական դաշտին ավելի մոտ է Փաշինյանը, ուստի նա որեւէ տեղեկություն այդ մասին չունի:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

