ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ
Արխիվ 12-16ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ
Այսօր ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կրկին հարց բարձրացրեց ավտոմեքենաների տեխզննման մասին, որպեսզի այն իրականացվի երեք տարին մեկ անգամ նշելով, որ այն ՕԵԿ խմբակցության եւ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի համատեղ նախաձեռնությունն է, ըստ որի անհատական օգտագործման մեքենաները պետք է ազատվեն տեխզննումից, ինչպես արել է դա հարեւան Վրաստանը:
Հարցին պատասխանեց ԱԴ նախարար Հրայր Թովմասյանը եւ նշեց, որ կառավարությունը պատրաստ է քննարկել պատգամավորների առաջարկը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

