Կլինեմ մաքսիմալ հասանելի եւ բաց, պարզապես... Արմեն Աշոտյան
Արխիվ 12-16Կլինեմ մաքսիմալ հասանելի եւ բաց, պարզապես... Արմեն Աշոտյան
Այսօր Ազգային ժողովում ամեն ինչ թեժ էր, ԱԺ հյուրերն էին ՀՀ կառավարության անդամները: Մինչ նիստի սկսվելը զրուցեցինք ՀՀ ԿԳ վերանշանակված նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հետաքրքիր էր, արդյոք պարոն Աշոտյանի վերանշանակումը որեւէ կերպ կազդի նրա հետագա աշխատելաոճի վրա, ինչպես նա նշեց. «Եթե այս հինգ տարիներն ինձ չեն փոխել, ապա գալիք տարիները դժվար թե փոխեն, կլինեմ մաքսիմալ հասանելի եւ բաց, պարզապես խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, քանի որ ես մենակ եմ, իսկ ինձ հետ գործ ունեցողները, ոլորտի շահառուները շատ-շատ են»: Իսկ այն հարցին, արդյոք ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորը սթրես չի ապրի վերանշանակման հետ կապված, նախարարը պատասխանեց. «Ես աշխատում եմ հավասարաչափ հասանելի եւ մոտ լինել բոլոր պատգամավորների հետ, երբեմն որոշներին կոչ եմ անում առավել կոռեկտ ելույթներ ունենալ, սակայն դա չի նշանակում, որ իրենց պատգամավորական արժեքն ինձ համար ավելի փոքր է»: Պարոն Աշոտյանը մշտապես փայլել է իր բարձր ինտելեկտով եւ օբեկտիվությամբ, սակայն նույնը չենք կարող ասել Ն. Փաշինյանի մասին, ով միջանցքով անցնեիս անգամ մերժեց Աշոտյանի եւ լրագրողի հետ նկարվելու առաջարկը:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

