ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀՀԿ ԳՄ-Ն ԿԱՇԽԱՏԻ
Արխիվ 12-16ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀՀԿ ԳՄ-Ն ԿԱՇԽԱՏԻ
Ինչպես հայտնի է դեռ թափուր են արդարադատության, էներգետիկայի, բնապահպանության, սպորտի, գյուղատնտեսության նախարարական պաշտոնները: Բացի այդ դեռ նշանակված չէ պետեկամուտների կոմիտեի նախագահը, ինչպես նաեւ բաց է մնացել ԱԱԽՔ-ի պաշտոնը: Իսկ Ազգային ժողովում թափուր են մնացել ՀՀԿ քարտուղարի եւ ՀՀԿ խմբակցության նախագահի պաշտոնները: Հավանաբար այսքան հարցերի կոտակումն է, որ ստիպեց ՀՀԿ գործադիր մարմնում, տոն օրով, մայիսի մեկին գումարել նիստ, որտեղ հավանաբար կտրվեն որոշ պատասխաններ՝ կադրային հարցերի վերաբերյալ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

