՛՛ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ ԷՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ՛՛
Արխիվ 12-16՛՛ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ ԷՐ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ՛՛
Այսօր 67 կողմ եւ 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց շքեղության մասին օրենքը, ըստ որի այսուհետ 25 մլնդրամ եւ ավել գին ունեցող շքեղ մեքենաների ակցիզավորումը ավելի ցածր գներով կիրականացվի: Ի դեպ նշենք, որ 2011 թվականին այդպիսի 308 մեքենա է ներկրվել Հայաստան, 2012թ 51, իսկ 2013թ. 98:
Քվեարկությանը չմասնակցեցին բոլոր ոչ իշխանական ուժերը, այդ թվում նաեւ ՕԵԿ-ը: Իսկ ԲՀԿ-ի պարագայում չմասնակցությունը նույնիսկ ծիծաղելի էր, քանի որ օրենքի առաջարկով հանդես էր եկել նաեւ իրենց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Թե ինչով էր պայմանավորված նման վերաբերմունքը այս օրինագծի հետ կապված մեր հետ զրույցում ԱԺ Տնտեսկան հարցերի շտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց, որ օրենքի բովանդակության հետ կապ չունի քվեարկության չմասնակցությունը. <Նրանք պարզպես ցանկացան մեզ դժվար կացության մեջ գցել եւ սա պարզապես ակցիա էր քաղաքական մեծամասնության դեմ>:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

