ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ
Արխիվ 12-16ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծիք ունի, բայց դրա հետ հեչ համաձայն չէ:
Եվ այսպես, այսօր Ազգային ժողովի քվեարկությանը դրվեց մեքենաների վրա շքեղության հարկից հրաժարվելու մասին օրենքը, որի հեղինակներից մեկը հենց վերը նշված պատգամավորն է, ով երեկ ԱԺ ամբիոնից կուրծք էր ծեծում, կոչ անում ընդունել օրենքը եւ նշում որ իրենց կարծիքը օրենքի նախագծի նկատմամբ միանշանակ դրական է, թե որքան ճիշտ ու լավ օրինագիծ է շքեղության հարկը հանելը եւ որ հարկավոր է շքեղ մեքենաների ակցիզային հարկը նվազեցնել. <Օդից հո բաներ չենք ասում, սա տնտեսագիտություն է>,- իր ելույթում փաթոսով ասել է Մ. Մելքումյանը: Սակայն ով իմանար, որ այսօր օրը բարի չի լինելու հենց Մելքումյանի համար եւ հարազատ խմբակցությունը ոչ թե կողմ է քվեարկելու օրինագծին եւ անգամ ոչ էլ ձեռնպահ, այլ ընդհանրապես չի մասնակցելու դրան, այդ թվում կողմ չի քվեարկելու նաեւ հենց ինքը՝ օրենքի հեղինակ Միքայել Մելքումյանը: Իսկ դեռ երեկ պարոն Մելքումյանը օրինագիծը փրփուռը բերանին պաշտպանելիս ներկաներին ներկայացնում էր , որ մի քանի գրքերի հեղինակ է, որոնք կարող է տրամադրել տնտեսագիտության դասագրքեր ցանկացողներին, որպեսզի կարդան եւ ավելի լավ պատկերացում ունենան տնտեսագիտությունից: Հետաքրքիր է այդ գրքերում կա? այն մասին, թե ինչպես են օրենք առաջադրում եւ հետո զերծ մնում դրան կողմ քվեարկելուց:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

