ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

Արխիվ 12-16

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ


Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին այսօր ամենաակտուալ թեմաներից են: Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտների հետ միասին լայնորեն քննարկվում են նաև բարեկամ երկրների միջև մշակութա- հումանիտար համագործակցության հարցեր: Այն մասին, թե ինչ հասարակական նախաձեռնություններ են իրականացվում այս ուղղությամբ, ինչպես նաև դրանց նշանակության և զարգացման հեռանկարների մասին, զրուցեցինք  ԱՊՀ երկրների երիտասարդական միության ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի հետ:


- Պարոն Նիկողոսյան, Ձեր կարծիքով ԱՊՀ երկրների երիտասարդական միության իրականացրած նախագծերից ո՞րոնք են ամենաարդիականը Հայաստանի բնակչության շրջանում:


- 2011 թվականից մենք Հայաստանում իրականացնում ենք մշակութային, հումանիտար, երիտասարդական և սպորտային նախագծեր: Այս ուղղությունների զարգացման անհրաժեշտությունն ընդհանուր առմամբ մնում է` չնայած ձեռք բերված արդյունքներին: Մեր նախաձեռնություններն ուղղված են ազգամշակութային ժառանգության, պատմական հիշողության և բարեկամ երկրների միջև ամուր հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը: Երեք քաղաքներում գործող «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնները հանդիսանում են միջազգային և տարածաշրջանային միջոցառումների անցկացման հրապարակներ: Այցելուների լսարանը մեծանում է, աճում է նաև ռուսաց լեզվի և մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը` որպես միջազգային շփման գործիքի: Անհնար է արդյունքների հասնել առանց մշտական փոխգործակցության, շփման և փորձի փոխանակման: Այսօր դժվար է գերագնահատել ռուսաց լեզվի իմացությունը, որի օժանդակմանը Հայաստանում  նախկինում շատ քիչ ուշադրություն էր դարձվում:


-ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնած Ռուսաց լեզվի ուսուցման անվճար կենտրոնների նախագիծը շարունակակա՞ն է լինելու:


- Մենք մշտապես զարգացնում ենք Ռուսաց լեզվի ուսուցման անվճար կենտրոնների գործունեությունը: Կանցկացվեն նոր միջոցառումներ, կհամալրվի ուսումնական ծրագիրը: Լեզուն սովորելու համար ժամանակ է պետք, իսկ այն օգտագործելու համար` լեզվական միջավայր: Այսօր Հայաստանի տարածքում գործում են 103 Կենտրոն: Վերջին ուսումնական տարվա ընթացքում անցկացվել են երկու օլիմպիադա, որոնց հաղթողները հնարավորություն են ունեցել մի քանի օրորվ մեկնել Մոսկվա: Նախագծի զարգացման համար ծրագրում ենք մի շարք նախաձեռնություններ իրականացնել. երիտասարդության համար կանցկացվի ռուսաց լեզվի ամառային դպրոց, մեկնարկել է հեռակառավարային կրթության պիլոտային ծրագիրը, մի շարք միջոցառումներ են անցկացվել Կենտրոնների ուսուցիչների փորձի փոխանակման համար: Ծրագրերում կա նաև Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների տեղեկատվական կայքի ստեղծում:


- Կենտրոններում արդյո՞ք գործում է ուսուցիչների փորձի փոխանակման համակարգ:

 

- Փորձի փոխանակման համակարգը նախատեսում է գործունեության երկու ձև` Կենտրոնների ուսուցիչների համար միջոցառումների կազմակերպում և Ռուսաստանի մասնագետների հետ սեմինարների անցկացում: 2013 թվականին կենտրոնի 137 ուսուցիչ որակավորման բարձրացման կուրսեր են անցել Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի մանկավարժների և մեթոդիստների հետ: Նմանատիպ սեմինարները շարունակական են լինելու: Ռուսաց լեզվի ուսուցման 103 կենտրոնները տեղակայված են Հայաստանի ինը մարզում, դրանցից յուրաքանչյուրն ունի դասավանդման իր առանձնահատկությունները` կապված սովորողների պատրաստվածության աստիճանից: Այսպիսի միջոցառումների անցկացումն իրականացվում է «Ռուսական Գրքի Տուն» մշակութային կենտրոնների հիմքում, ինչը նպաստում է դասավանդողների մասնագիտական աճին ու մանկավարժական միջավայրի զարգացմանը: Մեր գործունեության մեջ կարևոր է նաև Ռուսաց լեզվի անվճար ուսուցման կենտրոնների, Ռուսական Գրքի Տուն մշակութային  կենտրոնների և Ազգային Ժողովի շենքում գործող գրադարանի  ապահովումը անհրաժեշտ գրականությամբ:


- Մոտ ապագայում` ստեղծված մշակութալուսավորչական հրապարակների հիմքում ի՞նչ միջոցառումներ եք ծրագրում իրականացնել:


- Հաշվի առնելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության որոշման կարևորությունը` երկրի բնակչությունը պետք է լավ տեղեկացված լինի եվրասիական ինտեգրման ընթացիկ գործընթացների մասին. ինչ հստակ քայլեր են նախաձեռնվում, ինչ հնարավորություններ են բացվում, ինչ են իրենցից ներկայացնում վերազգային կառույցները, ինչպես է փոխվում միջազգային հարաբերությունների բնույթը: Այս նպատակով մենք ծրագրում ենք տեղական, շրջանային և հանրապետական մակարդակներում իրականացնել Հայաստանի եվրասիական ինտեգրման մասին սեմինարներ: ԱՊՀ երկրների երիտասարդական միությունն այս նախաձեռնության իրականացման համար բավականին փորձ ունի: Մենք իրականացրել ենք միջազգային կարգավիճակի միջոցառումներ` հրավիրելով եվրասիական ինտեգրացիոն գործընթացների տարբեր մասնակից երկրների ներկայացուցիչների: 2013 թվականին ''Մեկ քայլ ավելի մոտ'' եվրասիական երիտասարդական ֆորումի և 2014 թվականին ''XXI դարի Եվրասիան. խնդիրներ և հեռանկարներ'' միջազգային համաժողոովի անցկացումը առաջացրեց լայն հասարակական արձագանք: Լուսավորչական սեմինարների կազմակերպման մեջ կարևոր դեր է խաղում թիմային խաղի առկայությունը, քանի որ պահանջվում է մի շարք միջոցառումների կազմակերպում:


-Ծրագրու՞մ եք նոր համաժողովների և ֆորումների անցկացում:


-Այո, մենք ծրագրում ենք զարգացնել աշխատանքի այս ձևաչափը: Այժմ Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում Մաքսային միության այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, և հանդիպումների այս ձևաչափը թույլ է տալիս օգտագործել գործընկերների հավաքած փորձը: Մենք ծրագրում ենք համաժողովների անցկացում տարբեր մակարդակներում, այդ թվում նաև եվրասիական ինտեգրման մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Անցկացվող միջոցառումների  քանակի ավելացումը թույլ կտա ամրացնել միջազգային կապերը: Մեր ծրագրերի մեջ մտնում է  միջոցառումների թեմատիկայի ընդլայնում` մասնագիտացված սոցիալապես նշանակալի ցուցահանդեսների կազմակերպում, այդ թվում նաև տնտեսական թեմատիկայով: Հայաստանի Կառավարության առջև ծառացած են կարևոր հարցեր, որոնց լուծումը պահանջում է երկրի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր մասնակիցների ընդհանուր ջանքերն ու համաձայնեցված աշխատանքը: Այսօր հատկապես կարևոր է բացատրել Հայաստանի բնակչությանը, թե ինչպես կարող է դեպի լավը փոխվել իրենց սոցիալ – տնտեսական դրությունը: Համոզված եմ, որ միայն միասին աշխատելու դեպքում կարելի է հասնել ցանկալի արդյունքների:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում