ՌԱՄՈՍԻ ԵՎ ՌՈՆԱԼԴՈՒԻ ԴՈՒԲԼԵՐԸ՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ՌԱՄՈՍԻ ԵՎ ՌՈՆԱԼԴՈՒԻ ԴՈՒԲԼԵՐԸ՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» պատասխան խաղում հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց Մյունխենի «Բավարիային»: Հանդիպման 16-րդ րոպեին Լուկա Մոդրիչի` անկյունային հարվածի իրացումից հետո հյուրերին առաջ մղեց Սերխիո Ռամոսը: Ռամոսն ընդամենը 4 րոպե անց կրկին գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը: Չեմպիոնների լիագայի գործող չեմպիոնը փորձում էր փրկել խաղը, սակայն 34-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի գոլը վերջակետ դրեց դիմակայությանը: Պորտուգալացին եւս մեկ անգամ աչքի ընկավ երկրորդ խաղակեսում`90-րդ րոպեին, իր հաշվին գրանցելով դուբլ: Հիշեցնենք, որ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալի» և «Բավարիայի» միջև կայացած առաջին խաղում, մադրիդցիները առավելության էին հասել 1:0 հաշվով: «Ռեալը» երկու խաղերի արդյունքում 5:0 հաշվով հաղթանակ տոնեց գործող չեմպիոնի նկատմամբ և նվաճեց Լիսաբոնում կայանալիք եզրափակիչ խաղի առաջին ուղեգիրը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

