ԲԵՌԼԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲՆ ՈՒ ԴԱՆԻԵԼ ԲԱՐԵՆԲՈՅՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ԲԵՌԼԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲՆ ՈՒ ԴԱՆԻԵԼ ԲԱՐԵՆԲՈՅՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ

 

Մայիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» փառատոնը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, կներկայացնի համերգային ծրագիր` Բեռլինի պետական նվագախմբի և դիրիժոր Դանիել Բարենբոյմի մասնակցությամբ: Ծրագրում կհնչեն Ֆրանց Շուբերտ/ Սիմֆոնիա թիվ 8 «Անավարտ», Լյուգվիգ վան Բեթհովեն /սիմֆոնիա համար 7: Բեռլինի պետական նվագախումբն աշխարհի հնագույն նվագախմբերից է՝ գրեթե 450 տարվա ավանդույթներով: Նվագախմբի բարձրագույն դիրքը հաստատում են բազմաթիվ համերգային ելույթները, ինչպես եվրոպական երաժշտական մեծ կենտրոններում, այնպես էլ Իսրայելում, Ճապոնիայում և Չինաստանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ Վերջին տարիների առավել վառ նախագծերից են Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների և դաշնամուրային գործերի կատարումները Վիեննայում, Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում և Տոկիոյում, Շումանի և Բրամսի մի շարք սիմֆոնիաների, Վագների տասը մասից բաղկացած գործերի և բեմական կարևոր ստեղծագործությունների և Վագների "Նիբելունգի մատանին" եռամաս օպերայի կատարումը Ճապոնիայում։

2000, 2004, 2005, 2006 և 2008 թվականներին Բեռլինի պետական նվագախումբը "Opernwelt" հանդեսի կողմից հռչակվել է "Տարվա նվագախումբ"։ 2003-ին նվագախմբին շնորհվել է Ֆյուրթվենգլերի անվան մրցանակը։ Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների նրանց ձայնագրումը 2002 թվականին ստացել է "Ձայնասկավառակների գրան պրի", Վագների "Թանհոյզեր" օպերայի ձայնագրությունը՝ "Գրեմի" մրցանակի, իսկ 2007 թ. Մալերի Իններորդ սիմֆոնիայի կենդանի կատարումը՝ "Էքո" մրցանակի։ Սկսած 1842 թվականից՝ բազմաթիվ հայտնի երաժիշտներ ղեկավարել են նվագախումբը, ինչպես Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդին, Ռիխարդ Շտրաուսը, Ռիխարդ Վագները, Վիլհելմ Ֆուրթվենգլերը, Հերբերտ ֆոն Կարայանը, այլ դիրիժորների շարքում, որոնք վճռականորեն ազդել են Բեռլինի պետական նվագախմբի գործիքային և մեկնաբանման մշակույթի վրա։ 1992 թվականից սկսած նվագախմբի երաժշտական տնօրենն է Դանիել Բարենբոյմը: 2000 թվականին նվագախումբը քվեարկել է նրան ցմահ դիրիժոր ճանաչելու համար։

Դարաշրջանի խոշորագույն դիրիժորը ծնվել է Բուենոս Այրեսում, 1942 թվականին։ Նա ղեկավարել է աշխարհի առաջատար օպերային և սիմֆոնիկ նվագախմբերը. 1975-1989 թթ. եղել է Փարիզի նվագախմբի գլխավոր դիրիժորը, 1991-2006թթ.` Չիկագոյի նվագախմբի երաժշտական տնօրենը, որտեղ նա ընտրվել է ցմահ պատվավոր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1992 թվականին Բարենբոյմը դարձել է Բեռլինի պետական օպերայի գլխավոր երաժշտական տնօրեն և գեղարվեստական ղեկավարը: Ղեկավարել է ամենահեղիկակավոր նվագախմբերը` Նյու Յորքի Ֆիլհարմոնիկիը, Վիեննայի Ֆիլարմոնիկի ամանորյա համերգը, Բեռլինի Ֆիլհարմոնիկը: 2006-ից Բարենբոյմը դարձել է Միլանի Լա Սկալա թատրոնի գլխավոր հյուր դիրիժորը, արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, ստացել է Վիլլի Բրանդտի մրցանակը, Գերմանիայի մշակութային կազմակերպության բարձրագույն մրցանակը, Իսպանիայի Աստուրիասի իշխանի Կոնկորդ մրցանակը, Վիլհելմ Ֆուրթվանգելի, Վեստֆալյան խաղաղության մրցանակը, Էռնստ ֆոն Սիմենս երաժշտական մրցանակը Վիեննայի Մյուզիքվերայնում, Գյոթեի մեդալը: Արժանացել է Իտալիայի Հանրապետության Մեծ խաչի ասպետի կոչման, Կոնեքս հիմնադրամի ադամանդյա պարգևին, իսկ Մերձավոր Արևելքում իր հաշտարարական գործունեության համար արժանացել է Բուբեր-Ռոզենցվայգ շքանշանին: Քնեսեթում (Երուսաղեմ) նա արժանացել է Իսրայելի Վոլֆ հիմնադրամի արվեստի մրցանակին։ Բարենբոյմը ստացել է երաժշտական բարձրագույն յոթ Գրեմի մրցանակ։ Բարենբոյմը հայտնի է որպես Պաղեստինի իրավապաշտպան, հիմնել է Արևմուտք-Արևելք Դիվան նվագախումբը, աջակցել պաղեստինյան երեխաների երաժշտական կրությանը, տրամադրել է դրամական միջոցներ, հիմնել երաժշտական մանկապարտեզներ և Պաղեստինի երիտասարդական նվագախումբը: 2012-ի հուլիսին Բարենբոյմը և նվագախումբն առանցքային դեր են խաղացել՝ BBC-ի համար կատարելով Բեթհովենի ինը սիմֆոնիաները, իններորդը համընկել է 2012-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը։ Բարենբոյմն է կրել է օլիմպիական դրոշը բացման արարողության ժամանակ։ Բարենբոյմը հանդես է եկել դասախոսություններով BBC-ի համար, և Հարվարդի համալսարանում: Նա մի շարք գրքերի և հրապարակումների հեղինակ է, ինչպես նաև հանրահայտ համալսարանների պատվավոր դոկտոր, պրոֆեսոր:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում