ՎԵՐԱ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԱ. «ԵԹԵ ՉՀԱՅՏՆՎԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՍԵՎ» ՑՈՒՑԱԿՈՒՄ ` ԻՆՁ ՇԱՏ ԱՐՀԱՄԱՐՎԱԾ ԿԶԳԱՄ»

Արխիվ 12-16

ՎԵՐԱ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԱ. «ԵԹԵ ՉՀԱՅՏՆՎԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՍԵՎ» ՑՈՒՑԱԿՈՒՄ ` ԻՆՁ ՇԱՏ ԱՐՀԱՄԱՐՎԱԾ ԿԶԳԱՄ»


Ապրիլի 21-25-ը Արցախում անցկացվել է «Միքայել Թարիվերդիևի երաժշտության օրեր»: Նման նախաձեռնությունը պատահական չէ, քանի որ հայտնի կոմպոզիտորի արմատները սերում են Արցախից, ուստի «Միքայել Թարիվերդիև» բարեգործական հիմանդրամի նախագահ, Մ.Թարիվերդիևի տիկնոջ` Վերա Թարիվերդիևայի խոսքով` միշտ էլ մեծ ցանկություն է ունեցել կրկին ու կրկին վերադառնալ Արցախ: Սա ոչ միայն համերգային ծրագիր է եղել, այլև շփում` տեղի դպրոցների աշակերտների, ուսուցիչների և ընդհանոր հասարակության հետ, որից կազմակերպիչները ստացել են մեծ բավականություն: Տիկին Վերան փաստում է, որ այն դպրոցները, որոնց հանդիպել է Արցախում, այլ տեղ չի հանդիպել, Արցախի մթնոլորտը այլ է: Շուշի, Գիշի, Բերձոր, Ստեփանակերտ և Արցախի այլ վայրերում ոչ միայն լսել են կոմպոզիտորի ստեղծագործությունները, այլև դպրոցներում կատարել են, ներկայացրել մաեստրոյի կյանքն ու գործունեությունը: «Մեզ ընդունեց նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախում ընդհանուր ամեն ինչ այլ է և՛ մթնոլորտն է ուրիշ, և ՛ ամեն ինչ անցավ հիանալի: Մենք պարզապես ունեցանք անմոռանալի օրեր»,-հիցմունքով նշեց ՎԵՐԱ ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԱՆ:

Սովորաբար Արցախ այցելող հանրահայտ մարդիկ Ադբեջանի կողմից հայտնվում են «սև» ցուցակում, այս առումով Վերա Թարիվերդիևան հավաստիացրեց. «Եթե ես չհայտնվեմ Ադրբեջանի «սև» ցուցակում ` ինձ շատ արհամարհված կզգամ»:

«Միքայել Թարիվերդիևի երաժշտության օրեր» միջոցառմանը մասնակցել է նաև Միքայել Թարիվերդիևի ստեղծագործությունները կատարող ՍԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ով փաստեց, որ այս նախագիծը շարունակություն կունենա, այն իրականացնում է Արցախի ԿԳ նախարարությունը, որին կմիանա նաև մշակույթի նախարարությունը: «Մարտունու Գիշի գյուղում և Բերձորում շատ հուզումնալից պահեր եղան, մայրաքաղաքից կտրված այդ հեռավոր գյուղերում մարդիկ լսում եմ Թարիվերդիևի ստեղծագործությունները: Բավականին լեցուն օրեր էին, Արցախում Թարիվերդիևյան երաժշտության տոն էր»:

«Միքայել Թարիվերդիևի երաժշտության օրեր» նախագծի հեղինակը` բանաստեղծ, հասարակական գործիչ Վիկտոր Կոնոպլյովն է, ով Արցախում բազմիցս է եղել և սերտ համագործակցում է Արցախի ԿԳ նախարարության հետ: Արցախի և Հայաստանի նկատմամբ Կոնոպլյովի սերն անասելի է, ինչն արտահայտել է իր «Հայաստանը սիրո աղբյուր» բանատեղծությունների գրքույկում:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում