«ԱԶԳԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԵՐԳ-ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-16«ԱԶԳԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԵՐԳ-ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Միլեն շոու» պրոդաքշնը Հայաստանի պարարվեստի միության հետ համատեղ, պարի Միջազգային օրվա կապակցությամբ, Երևանում անցկացնում է «Ազգերի բարեկամություն» խորագրով համերգ-փառատոն: Համերգ-փառատոնին մասնակցելու են Վրաստանի 7 պարային կոլեկտիվ և Հայաստանի 7 դպրոցների պարային խմբեր: «Միլեն շոու-բալետ» ժամանակակից- հայկական պարի դպրոց ստուդիայի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ԵՂՈՅԱՆԻ խոսքով` համերգ-փառատոնում առաջնահերթությունը տրվելու է խորագրին և ոչ մի մրցույթ` թե որ պարային խումբն է ավելի լավը: «Ցանկանում ենք, որ տոն լինի , քանի որ այդ օրը բոլոր պարողների համար շատ առանձնահատուկ է»:
Չնայած փառատոնում հաղթողներ չեն լինի, սակայն Եղոյանի փախանցմամբ մրցանակ կտրվի ամենկրտսեր մասնակցին: Դեռ հայտնի չէ, թե որ պարային կոլեկտիվում է հանդես գալիս փառատոնի կրտսեր մասնակից-հաղթողը: Վրաստանի պարարվեստի միության փոխնախագահ, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Տորաձեն պարի Միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորելով բոլոր պրոֆեսիոնալ և սիրողական պարային խմբերին փաստեց, որ և՛ հայերը, և՛ վրացիները շատ են սիրում պարել, քանի որ երկուսն էլ հին ազգ են: Յ. Տորաձեն արդեն Երևանի իր գործընկերներին հրավիրել է Վրաստան` հուլիսին կայանալիք Վրաստանի պարավեստի օրվան նվիրված համերգային ծրագրին մասնակցելու համար. «Ուրախ ենք այս համագործակցության համար, այն երիտասարդներին մեծ հնարավորություն կտա տեղեկանալու միմյանց պարարվեստի նրբություններին, ազգերի պատմությանը»,-ասում է ՅՈՒՐԻ ՏՈՐԱՁԵՆ: Համերգ-փառատոնին մասնակցելու է նաև Ջավախքից ժամանած պարային խումբը` Ջավախքի պատվիրակության մշակույթի կրթության և սպորտի բաժնի պետ ՎԱԼԵՐԻ ՍՏԵՄԱՇՈՎԻ գլխավորությամբ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

