ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՉ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿՐՔԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՉ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿՐՔԵՐԸ


Ֆուտբոլի Հայաստանի ներքին առաջնության որակները շարունակում են մնալ միջինից էլ ցածր, եւ որպեսզի առաջնությունում գոնե մի քիչ հետաքրքրություն ստեղծվի, ու եղած միապաղաղության մեջ ինտրիգ առաջանա, ակումբներն իրենց ֆուտբոլիստներով հանդերձ սկսել են աչքի ընկնել ոչ ֆուտբոլային իրավիճակներով:
Հայաստանի Բարձրագույն խմբի 23-րդ տուրի հանդիպումներից մեկը հատկապես ՙուշագրավ էր՚: ՙՓյունիկ՚-ՙԳանձասար՚ հանդիպման ընդմիջման ընթացքում ՙՓյունիկի՚ եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը համապատասխան ֆուտբոլային համազգեստով մտել էր հանդերձարան, ինչից 2-3 րոպե անց հանդերձարանից խաղադաշտ էր դուրս եկել կիսամերկ վիճակում: Թե ինչ կատարվեց այդ մի քանի րոպեների ընթացքում, պարզ չէ: Միջադեպից հետո համացանցը ողողվեց տեղեկատվությամբ, որ ՙՓյունիկի՚ հանդերձարանում ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում, առանց մարզաշապիկի խաղադաշտ դուրս եկած Արման Հովհաննիսյանի մեջքը կարմրած էր: Դա էլ բավական չէ, ֆուտբոլիստը շատ ակտիվ ու բորբոքված խոսել է հեռախոսով:
Աբսուրդային իրավիճակ է, առավել եւս, երբ հաշվի ենք առնում նաեւ այն, որ դեպքը տեղի է ունեցել մեր ՙբարձրագույն՚ խումբ կոչվածում: Սակայն այսքանից հետո հետաքրքրականն այն է, որ թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը խաղից հետո լրագրողներին հայտնեց, որ տեղյակ չէ միջադեպից: Պատահականությունները մի փոքր շատ են, արդեն օրինաչափություն է դարձել, ոչինչ չտեսնել եւ չլսել, երբ խոսքը վերաբերում է հայկական ֆուտբոլին եւ հատկապես ներքին առաջնությանը, որը նման է հարազատ-բարեկամների մի նեղ շրջանակի:
Թափ առած խոսակցություններին վերջ տալու համար ՙՓյունիկ՚ ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հրապարակեց պարզաբանում այս թեմայի վերաբերյալ, գրառման մեջ նշվում է. ՙՙՓյունիկ՚ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես տեղեկացնում է. մամուլում տեղ գտած հրապարակումները` պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ կապված միջադեպի մասին, ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես ակումբի պաշտոնական կայքին տեղեկացրեց Արմանը, ՙՓյունիկ՚-ՙԳանձասար՚ հանդիպման ընդմիջմանը նա անձնական լուր է ստացել ընտանիքից եւ անմիջապես վերցրել է հեռախոսն ու դուրս վազել: Այնուհետ ֆուտբոլիստը, բնականաբար, չի կարողացել շարունակել հանդիպումը՚:
Սա էլ բավարար չէ այն առումով, որ այս տրամաբանությամբ կստացվի, որ Հայաստանի առաջնությունում բավական չէին ներքին խնդիրները, հիմա էլ արդեն հերթը հասել է ոչ ֆուտբոլային միջադեպերին: Թերեւս, այստեղ ամենամեծ խնդիրն այդ ամենը քողարկելու, ոչ մի հարցի հստակ եւ ուղիղ պատասխան չունենալու մեջ է: Ի վերջո, խոսքը վերաբերում է երկրի առաջնությանը եւ ոչ թե բակային թիմերի մրցաշարին, նման միջադեպերը պետք է դնել քնարկման, կիրառել պատժամիջոցներ եւ ոչ թե հանգիստ ու անտարբեր պարզաբանումներ տալ, որոնք, ի դեպ, անտրամաբանական են ...

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում