ՙԵՐԲ ՌՈՄԵՈՆ ՋՈՒԼԻԵՏԻՆ ԳՏՆՈՒՄ Է ՍՈՑՑԱՆՑՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՌՈՄԵՈՆ ՋՈՒԼԻԵՏԻՆ ԳՏՆՈՒՄ Է ՍՈՑՑԱՆՑՈՒՄ

«Արմմոնո» միջազգային թատերական 12-րդ փառատոնի շրջանակում դեբյուտային էտյուդ-ներկայացմամբ հանդիսատեսին հանձնվեց մերօրյա «Ռոմեոն»:  Դերակատար ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ իր Ջուլիետի հետ կապ էր հաստատում ոչ թե դայակի, հոգեւորականի կամ սուրհանդակի, այլ ո՛չ ավելի, ո՛չ պակաս` սոցցանցի միջոցով:

Եվ ինչպես մերօրյա բոլոր ռոմեոները, նա էլ իր հույզերը, զգացմունքներն ու ռոմանտիզմը խեղդում էր` նեթբուքի առջեւ նստած: Ներկայացումից հետո «Իրավունքը» զրուցեց «Ռոմեոյի» բեմադրիչ, երաժշտական ձեւավորման հեղինակ ՀԱՅԱՐՓԻ ԱՍՈՅԱՆԻ հետ:
-Եվս մի անդրադարձ շեքսպիրյան Ռոմեոյին, արդյոք այս ռոմանտիկ հերոսն այսօր չի հնացել:
- Ճիտն ասած, երբեք չեմ մտածել, թե Ռոմեոն հնացած է կամ հնացած չէ, որովհետեւ դրա իրավունքն էլ չունենք ասել, որ այսօր Շեքսպիրը հնացած է: Այո, շատ են խաղացել, թեման շատ է ծեծված, բայց  Նարեկ Հարությունյանի տարիքի տղայի համար մենք փնտրում էինք, թե ինչ խաղա ու որոշեցինք, որ ավելի լավ է` սա: Նա ցանկացավ խաղալ, ինչպես ինքն է ասում, որպեսզի ապացուցի կամ հուսադրի իր տարեկիցներին, որ այդպիսի սեր գոյություն ունի, որի համար պատրաստ է նույնիսկ զոհվելու: Իհարկե, մենք արտառոց բան չէինք անում բեմում` ոչ մի նորամուծություն չենք արել, չենք ցանկացել աջ ձեռքով ձախ ականջը բռնել: Ուղղակի, սիրուն ինչ-որ բեմադրություն է ստացվել, որպեսզի տղան ներկայանա եւ խաղա իր տարիքին համապատասխան դեր, որը շատ կարեւոր է:
- Ինչ ապագա կունենա «Ռոմեո» ներկայացումը` Շեքսպիրյան փառատոն կտեղափոխվի՞, թե արտասահմանյան ինչ-որ փառատոնի կմասնակցի:
- Ծրագրեր դեռ չկան: Արձագանքից է կախված: Սա ընդամենը 20 րոպե տեւողությամբ հետաքրքիր խաղ էր, որը որպես դերասան ներկայանալու հնարավորություն է, որովհետեւ Նարեկն այս տարի ավարտում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում գործող ստուդիան:
- Ընդհանրապես, ջուլիետներ այսօր սոցցանցում փնտրելը Ձեզ համար ընդունելի՞  է:
- Որպես Ջուլիետի սեռի ներկայացուցիչ` ասեմ, որ ինձ հետ էլ է պատահել, բայց Ջուլիետ չեմ դարձել, բարեբախտաբար: Փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է, ինչու` ոչ, դա էլ է տարբերակ: Ժամանակները փոխվում են:
- Ըստ Ձեզ, շեքսպիրյան ռոմանտիկան արդյոք կտեղափոխվի համացանց, թե կբախվեն Շեքսպիրն ու համակարգիչը:
- Կարծում եմ` կբախվեն: Կարող է` հիմա իմ բեմականացմանը հակասում եմ, բայց կարծում եմ` այդտեղ բախում կլինի, որովհետեւ այն, ինչ կապված է զգացմունքի հետ, առերես պետք է լինի, դեմ առ դեմ շփվելով, հպվելով, այսինքն` բոլոր մնացած իսկական հարաբերությունների նման:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում