ՙՙԱՐԱՐԱՏ՚ ՋՕԸ-Ն ԱՆԽԱՓԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՙԱՐԱՐԱՏ՚ ՋՕԸ-Ն ԱՆԽԱՓԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ՚

Վերջերս տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, որ Արարատյան դաշտավայրի բնակիչները ոռոգման ջրի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ ունեն: Թե որքանով են այդ խոսակցություններն իրական, եւ ինչ խնդիրների մասին է խոսքը, փորձեցինք պարզել ՙԱրարատ՚ Ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) գործադիր տնօրեն ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց.
-Ճիշտ է, այս տարի անբարենպաստ տարի եղավ գյուղատնտեսության եւ ֆերմերների համար (կարկտահարության եւ ցրտահարության հետ կապված- Խ. Հ.), սակայն դա ՙԱրարատ՚ ՋՕԸ-ին որեւէ կերպ չխանգարեց իր գործունեությունը ինչպես կարգն է` իրականացնել: Տասներեք համայնքներում ջրամատակարարումը մարտի 15-ից սկսված է, ջրամատակարարման դադարումներ չեն եղել եւ ջրամատակարարումը կատարվել է անխափան: Հայտեր ներկայացնելու եւ ջրի պահանջարկ լինելու դեպքում բոլորին անխտիր ջրամատակարարում է իրականացվել եւ կատարվել է առանց վարձավճարների պահանջի, սակայն ջրամատակարարման դիմաց ըստ ջրօգտագործողների  իրենց օգտագործած ջրի համապատասխան խորանարդ մետրով ջրբաշի մատյաններում ձեւավորվել է հասույթ: Այսինքն, անկախ ամեն ինչից, ՙԱրարատ՚ ՋՕԸ-ն անխափան ջրամատակարարում է իրականացնում:
- Մարզում կան այնպիսի համայնքներ, որտեղ ոռոգման ջրերի հետ կապված խնդիրներ կան:
- Ոչ, նման համայնք չունենք: ՙԱրարատ՚ ՋՕԸ-ն տասներեք համայնք է սպասարկում եւ բոլոր համայնքներում ջրամատակարարում է իրականացվում, բոլոր համայնքներում պոմպերը սարքին վիճակում են, ջրատարներն էլ մաքրված:
- Ջրամատակարարման հետ կապված կան կոնկրետ խնդիրներ, որոնք ըստ Ձեզ, լուծման կարիք ունեն:
- Խնդիրը միայն կապված է ջրօգտագործման վարձավճարների գանձման հետ: Կատարվում է ջրամատակարարում, սակայն ֆերմերները ի վիճակի չեն ժամանակին իրենց սպառած ջրի վարձերը վճարելու: Իսկ համաձայն պայմանագրի` ամեն հաջորդ ջրին, պետք է նախորդ ջրի վարձավճարները փոստային բաժանմունքում ֆերմերները վճարած լինեն, որ հաջորդ ջրամատակարարումն իրականացվի, հիմնականում խնդիրն այստեղ է: Սակայն ՋՕԸ-ն ջրամատակարարումը նույնիսկ այդ դեպքում չի դադարեցնում, ըմբռնումով է մոտենում, մինչեւ մի որոշ ժամանակ հետո կարողանում են  վարձերը վճարել:
Պարոն Հարությունյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց. ՙՄեծ ակնկալիքներ ունենք նոր ձեւավորվելիք կառավարությունից, եւ հույս ունենք, որ նա ամեն կերպ կաջակցի ցրտահարված պտղատու այգիներին, գոնե հիսուն տոկոսով, քանի որ նախնական այդպես է քննարկվում: Որ կարողանան ջրի վարձավճարների փոխհատուցման խնդիրը լուծել, էլի գյուղացու համար մեծ օգնություն կլինի՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում