ԻՆՉՈՒ ՍԵՎԱՆԻՑ ԵՎ` ՀԵՆՑ 5 ՏԱՐԻ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ՍԵՎԱՆԻՑ ԵՎ` ՀԵՆՑ 5 ՏԱՐԻ


Երեկ սկսված ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում էր նաեւ ՙՍեւանի մասին՚ օրենքում փոփոխությունների հարցը, որն արդեն հասցրել է տարաբնույթ քննարկում-քննադատությունների տեղիք տալ: Օրինագիծը նախատեսում է առաջիկա 5 տարիներին օրենքով թույլատրված 170-ի փոխարեն` տարեկան 240 մլն խմ ջուր բաց թողնել Սեւանից, ինչն առաջ է բերել բնապահպանների այն դժգոհությունը, որ դա նշանակում է վերադառնալ այն օրերը, երբ լիճն անշեղորեն ընթանում էր դեպի ճահճացում:
Իհարկեª կարելի է հասկանալ նաեւ օրենսդրական փոփոխության նախագծի հեղինակներին, ովքեր իրենց առաջարկը հիմնավորել են այսպես. ՙԾրագիրը նպատակաուղղված է մինչեւ Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծմանը, ինչպես նաեւ առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը Սեւան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի սպասարկման տակ գտնվող հողատարածքների վրա մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելուն...՚: Կարճ ասածª Արարատյան հարթավայրում մոտ 8-10 հազար հա հողերի ոռոգման ջրի սուր անբավարարվածություն կա, եւ պետք է կշեռքի մի նժարին դրվի Սեւանից հավելյալ ջրաքանակ վերցնելու, մյուս նժարին էլª այդ հազարավոր հա հողերի բերքի եւ դրանց տերերի ապրուստի խնդիրը:
Այս ամենի հետ, անշուշտ, կա նաեւ հարցի երկրորդ կողմը. ինչո±ւ առաջացավ այդ ջրի խնդիրը: Այդ ակնարկը օրենքի նախագծում էլ կաª ՙԱրարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրություն՚ արտահայտության տեսքով: Իհարկեª սա նոր բան չէ, նման սակավաջրությունը տարիներ առաջ բոլորն էին տեսնում, թերեւս, բացի պատկան ատյաններից: Ավելի կոնկրետª պատկան ատյաններն էլ են այսօր խոսում այդ մասին: Օրինակ` երեկ ՀՀ բնապահպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, թե. ՙԱպրիլի 28-ի դրությամբ ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում լուծարվել, կոնսերվացվել եւ բերվել են փականային ռեժիմի 82 հորատանցք, իսկ 7-ը խորքային հորի կոնսերվացման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են՚: Լավ, բայց մի±թե պետք է դանակը ոսկորին հասներ, որ նոր միայն սկսեն հորատանցքերը փակել: Չնայած փաստն այն է, որ անգամ այն տարիներին, երբ ակնհայտ էր, որ եղած հորերից արդեն հանվում է թույլատրելիից շատ ավելի մեծ քանակությամբ ջուր, մեկ է, շարունակվում էր հորեր փորելու թույլտվությունների գործընթացը, մինչեւ որ բոլորը հայտնվեցին այն անխուսափելի փաստի առաջ, որ ջուրը պարզապես սկսեց վերջանալ...
Իհարկե այն, ինչ արվեց Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի գլխին, դեռ իր լրջագույն ուսումնասիրության կարիքն ունի, ընդ որում, կարծում ենք, նաեւ որոշ պետական մարմինների կողմից: Բայց մեկ է, դա այսօր բան չի փոխում. ջուրը, անկախ պատճառներից, այսօր ծայրահեղ քիչ է, եւ սուր կերպով դրված է ոռոգման թեման: Ուրեմն, մնում է նույն նժարըª Սեւանի ջրերը կամ ոռոգումը:
Բայց մեկ է, չնայած այս պարզ իրավիճակին, օրենքի փոփոխության նախագիծն այդպես էլ մի շարք էական հարցերի պատասխանը չի տալիս: Մասնավորապեսª ԱԺ-ում քննարկվող փաստաթղթով այդ ծրագրի լուծելիք առաջնային խնդիրներն են համարվում.
ՙՍեւ ջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության հետեւանքով ջրապահովման մակարդակի բարձրացման միջոցառումների իրականացումը,
առաջնահերթ ջրամբարաշինության (Կապսի, Մաստարայի եւ Վեդու) ծրագրերի նախապատրաստումը եւ իրականացումը,
- Եղվարդի ջրամբարի ֆինանսավորման հարցի լուծումը,
- որոշ ջրանցքների համար դոտացիոն ջրամբարներում կուտակված (Ապարանի եւ Ազատի ջրամբարներ) ջրի արդյունավետ oգտագործումը,
- Uեւանա լճից բաց թողնված ջրի արդյունավետ oգտագործումը,
- հաշվետվության եւ վերահuկողության ապահովումը
- oրենuդրական դաշտի ապահովումը՚:
Բայց բառ անգամ չկա, թե ինչո±ւ է այդ հողերի ոռոգման համար անհրաժեշտ Սեւանից ջուր վերցնելը, այսինքնª չկա±ն այլ մատչելի աղբյուրներ: Օրինակª հնարավոր չէ± տարեկան 70 մլն խմ այդ հավելյալ ջուրը ստանալ, ասենք հանրապետության ոռոգման եւ խմելու ջրամատակարարման համակարգում 50-80 տոկոսի կամ հարյուր միլիոնավոր խմ-ի հասնող կորուստների թեկուզեւ մասնակի կրճատման հաշվին: Բայց չէ, ինչպես ցույց է տալիս հիշատակված առաջնային խնդիրների ցանկը, այդ համակարգերում կորուստների կրճատումներն ամենեւին էլ մեր ջրամատակարարների առաջնահերթությունների մեջ չեն մտնում: Մինչդեռ միայն այն դեպքում, երբ հայաստանյան ջրամատակարարները ԱԺ-ում հիմնավորեին, թե չէ, չկան այլընտրանքային աղբյուրներ, եւ այդ թվումª տարեկան կորուստները հնարավոր չէ կրճատել գոնե 70 միլիոն խմ-ով, նոր միայն կարող էին խոսել ամենաանձեռնմխելի պաշարներիցª Սեւանից, հավելյալ ջրաքանակ վերցնելու մասին:
Հաջորդը. անհասկանալի է նաեւ այն հարցը, թե ինչո±ւ է պետք հենց 5 տարի շարունակ հավելյալ ջուր վերցնել: Ըստ էության, դրա բացատրությունն այն է, թե միայն 5 տարի հետո է հնարավոր լուծել հավելյալ ջրամբարային համակարգի ստեղծման խնդիրը, իսկ Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերն էլ մոտավորապես այդ ժամանակահատվածում կվերականգնվեն: Մինչդեռ փաստն այն է, որ դեռ խորրհրդային տարիներին Արարատյան հարթավայրի ստորգետնյա պաշարներից տարեկան թույլատրվում էր վերցնել մոտ 1-1,2 մլրդ խմ ջուր այն հաշվարկով, որ տարեկան մոտավորապես այդ չափով էլ այնտեղ ջուր էր կուտակվում: Իսկ դա նշանակում է, որ հիմա էլ, տարեկան մոտավորապես այդքան ջուր  Արարատյան հարթավայրը ստանում է, եւ եթե այս պահից սկսած այնտեղ խնայողության լուրջ ռեժիմներ սահմանվեն, ապա հաստատ մեկ, ծայրահեղ դեպքումª երկու տարուց հնարավոր է այդ հավելյալ 70 մլն խմ-ն այնտեղից ուղղորդել ոռոգման համար: Բայց եթե անպայման խոսվում է 5 տարի շարունակ Սեւանից այդ ջուրը վերցնելու անհրաժեշտության մասին, ապա օրինագծի հեղինակները նախ դրանով մարգարեանում են, թե այդ ժամանակահատվածն անպայման երաշտային է լինելու: Եվ, ամենակարեւորը, որ խնայողության ռեժիմներ Արարատյան հարթավայրում չեն լինելու: Իսկ դա առնվազն տարօրինակ է, քանի որ միաժամանակ ԱԺ-ում է նաեւ Սեւանում տարեկան մոտ 40-50 հազար տոննա հզորությամբ ձկնաբուծական ծրագիր սկսելու մասին նախագիծը, որը ենթադրում է Արարատյան հարթավայրի ձկնաբուծության համար պահանջվող ջրերի ծախսի էական կրճատում, ինչն անհամեմատ հեշտ է դարձնում հարթավայրի ջրերից այդ չարաբաստիկ 70 միլիոն խմ-ի հատկացումը:
Մինչդեռ նման հակասական հարցադրումները դեռ երկար  կարելի է շարունակել եւ այդ ամենը նշանակում է, որ Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու այս առաջարկը եւ, առնվազն, դրա հնգամյա ժամկետը դեռ լուրջ վերամշակման կամ հիմնավորման անհրաժեշտություն ունի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում