ՙՕԵԿ-Ը ԱՎԵԼԻ ՔԻՉ ՄԵՐԺՈՒՄՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ, ՔԱՆ ՀՀԿ-Ն՚
Արխիվ 12-16ՙՕԵԿ-Ը ԱՎԵԼԻ ՔԻՉ ՄԵՐԺՈՒՄՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ, ՔԱՆ ՀՀԿ-Ն՚
Ազգային ժողովի հերթական քառօրյան խիստ տարբերվում էր մնացած նիստերից: Բացի ՀՀԿ-ից, մնացած խմբակցությունների մոտ ցայտնոտ էր առաջացել` մասնակցել ԱԺ նախագահի քվեարկությանը, թե ոչ, առաջադրել թեկնածու, թե ոչ: Իրավիճակ է փոխվել խորհրդարանում, եւ երեկ կոալիցիոն արդեն նախկին գործընկեր ՕԵԿ-ը բացի ընդդիմադիր լինելու հայտարարությունից, քվեարկություններով ցույց տվեց իր ընդդիմադիր կեցվածքը: Թե ինչպիսին կլինի ԱԺ-ն հետայսու` հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆՆ ասաց.ՙՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԼԻՆԵՆՔ՚
-Ես այդ ամենին վերաբերվում եմ ըմբռնումով, քաղաքագիտական կատեգորիաների ընկալմամբ եւ փիլիսոփայորեն: Քաղաքական ուժը կարող է ինչ-որ ժամանակ դառնալ նաեւ ընդդիմություն: Մեր համատեղ աշխատանքի ընթացքում եղել են նորմալ հարաբերություններ. տարբեր հարցերում կարող էինք ունենալ տարբեր կարծիքներ, բայց հանգուցային հարցերում համատեղել ենք մեր ջանքերը: Իսկ հիմա այդ քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններից երեք տարի առաջ որոշել է ընդդիմադիր կեցվածք ընդունել: Իսկապես, իրավիճակ է փոխվել, եւ որպես իշխող կուսակցություն` մենք պետք է ավելի կազմակերպված, ավելի ուշադիր ու համախմբված լինենք եւ մեր հույսն ամբողջությամբ մեզ վրա դնենք: Աշխարհում ընդունված կարգ է, որ մնան մատների վրա հաշված կուսակցություններ, եւ մենք եւս մի օր գնալու ենք քաղաքակիրթ աշխարհի ճանապարհով:
- ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ասուլիսի ընթացքում ասաց, որ այս վեց տարիների ընթացքում, երբ ՕԵԿ-ը կոալիցիոն գործընկեր էր, արտահայտությունների մեջ չի լսել կոալիցիա բառը, այլ միայն հնչել է քաղաքական մեծամասնություն արտահայտությունը: Ի±նչ կասեք:
- Բայց չէ որ դա մենք չպետք է ասեինք, այլ նրանք, ովքեր դիմում էին կոալիցիային, իսկ մենք միշտ ասել ենք, որ խնդիրները իրականացվել են երկու ուժերի միջոցով, եւ իսկապես այդպես էր, քանի որ կառավարությունում նրանք էլ ունեին նախարարներ: Կարծում եմ, որ այս պարագայում մեր համատեղ աշխատանքն է եղել, եւ թե° մենք, թե° իրենք դժգոհելու առիթ չունենք:
- ՕԵԿ նախագահը նաեւ շեշտում է, որ այս վեց տարիների ընթացքում կուսացությունը կարողացել է կյանքի կոչել շուրջ 200 օրինագիծ, եւ միայն 36-ն է դուրս մնացել, ավելացնելով, որ կոալիցիայից դուրս գալու հանգամանքներից մեկն էլ դա է, որ հիմա կարողանան որոշումները ինքնուրույն կատարել եւ մնացած 36 օրենքներն էլ կյանքի կկոչեն:
- Դա պարզապես հրաշալի ցուցանիշ է, երբ որեւէ կուսակցություն 236 առաջարկություն է ներայացնում, որից 200-ն անցնում են: Ես վստահ եմ, որ եթե նայենք ՀՀԿ-ի ցուցանիշներին, ապա կորուստները, չիրականացված օրենքները ավելի շատ կլինեն: Իսկ ՕԵԿ-ի պարագայում 85%-ով իրականացվել է, եւ միայն 15%-ը չի իրականացվել: Դրանից ոչ թե պետք է դժգոհել, այլ պետք է ուրախանալ եւ գոհ լինել:
- Երեկ պարզ դարձավ խմբակցությունների դիրքորոշումը` ԱԺ նախագահի ընտրության հետ կապված: ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը հայտարարեցին, որ չեն մասնակցելու կտրականապես: ՀՅԴ-ի պարագայում ինչպե±ս եք նայում այս հարցին:
- Ես որքան հիշում եմ` նրանք այս գործելաոճն են որդեգրել դեռ կոալիցիայից դուրս գալուց հետո, գտնելով, որ իրենց ձայնից որեւէ բան կախված չէ: Հետո չեմ կարծում, որ բոլորը չեն մասնակցի: Այս մոտեցումը ՀՅԴ-ի կողմից սպասելի էր, քանի որ տեւական ժամանակ է, որ նրանք որեւէ նման քվեարկության չեն մասնակցում:
- Սա բոյկոտ է անձերի±, թե երեւույթի նկատմամբ:
- Իհարկե` երեւույթի: Գիտակցելով, որ քիչ տոկոս են կազմում ԱԺ-ում, ձայները չեն ազդելու քվեարկության վրա, դրա համար հավանաբար չեն կարեւորում:
ՙ...ՈՐՊԵՍԶԻ ԱՊԱՀՈՎԵՆՔ
ԼԻԱՐԺԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՚
-Հանրության մեջ եւս կա մի հատված, ովքեր ընտրությունների նախաշեմին ասում են, որ իրենց քվեարկությամբ, միեւնույն է, ոչինչ չի փոխվի: Որքանո±վ է ճիշտ այս մոտեցումը:
- Ինչ խոսք, ես էլ եմ գտնում, որ դա լավ չէ: ՀՅԴ-ն ԱԺ-ում ունի մի քանի տեղ, եւ պետք չէ նրանց համեմատել ժողովրդի ձայների հետ, բայց, այնուամենայնիվ, այդ ստերեոտիպը ընդունելի չէ:
- Իսկ ՀԱԿ-ի համար ի±նչ կասեք:
- Դե, ՀԱԿ-ը կարող է նաեւ չմասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը, շատ բան չի փոխվի:
- ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ՕԵԿ-ն ուներ մեկ ներկայացուցիչ, եւ ստացվում է, որ նրանց որոշումից շա±տ բան էր կախված:
- ԱԺ կանոնակարգ-օրենքով, պետք է մասնակցություն ունենան բոլոր ուժերը, սակայն այն ընդունվել է այն ժամանակ, երբ կոալիցիա է եղել, եւ նման խնդիր չէր կարող ծագել: Քանի որ ՀՀԿ-ն հիմա գործում է միայնակ, մեծամասնություն ենք, անկախ նրանից` մյուս կուսակցությունները կմասնակցեն, կբոյկոտեն, թե` ոչ, մենք պարտավոր ենք այնպիսի կանոնակարգ-օրենք ունենալ, որպեսզի ապահովենք լիարժեք ընտրություն: Իսկ երեկվա արտահերթ նիստը հենց դրան էր ուղղված, ըստ որի` այդ հարցին էլ լուծում տրվեց:
- Կառավարությունում եւս նոր մթնոլորտ է. նոր վարչապետ, մասամբ նոր նախարարներ: Իսկ նախորդ կառավարության հետ, հատկապես վերջին շրջանում կարծես նույնիսկ ԱԺ-ն լեզու չէր գտնում: Նոր ձեւավորվող կառավարության հետ ինչպե±ս եք տեսնում հետագա աշխատանքը:
- Նախ պետք է ասեմ, որ թե° Հովիկ Աբրահամյանը եւ թե° Գալուստ Սահակյանը աշխատել են վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կառավարության օրոք: Դեռ այդ ժամանակ, թե° կառավարության, թե° ԱԺ-ի գործունեությունը բավականին թափանցիկ էր, առարկայական էր, եւ այն հոգսերը, որոնք կային տարածքներում, պատգամավորները կարող էին ազատ քննարկել եւ այլն: Այդ մեթոդիկան, կարծում եմ, կկիրառվի նաեւ հիմա:
- Պարոն Մինասյան, կառավարության կազմում կան եւ նշանակվեցին նախարարներ, որոնք աշխատել են դեռեւս ՀՀ 2-րդ նախագահի օրոք: Սա ինչ-որ բան նշանակո±ւմ է` ըստ Ձեզ:
- Բայց պետք չի մոռանալ, որ կան նույնիսկ մարդիկ, ովքեր աշխատում են սկսած առաջին նախագահի ժամանակներից: Սա խոսում է մարդու պրոֆեսիոնալիզմի մասին, ապացուցել են, որ կարող ուժ են, ծանոթ են համակարգին եւ ամենակարեւորը, որ ունեն պետական մտածողություն:
ՙԱՀ ՈՒ ՍԱՐՍԱՓԸ
ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Է՚
-Բացառում եք երկրորդ նախագահի հեռահար նպատակները` ապագային միտված:
- Ես նման բան չասացի, իսկ եթե երկրորդ նախագահը հեռահար նպատակներ ունի` դա իր իրավունքն է, եթե կցանկանա մտնել քաղաքականություն, թող մտնի, չնայած որ նա դուրս չէր էլ եկել եւ այս տարիներին ցանկացած առիթով արտահայտել է իր տեսակետը:
- Կարծիքներ են սփռում առ այն, որ ՀՀԿ-ն ահ ու սարսափի մեջ է երկրորդ նախագահի վերջին հայտարարությունից, ինչպես նաեւ ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու հետ կապված նշում են, որ ՀՀԿ-ն փաստի առաջ է կանգնել: Ի±նչ կասեք:
- Ահ ու սարսափը դա ֆիզիոլոգիական, այլ ոչ թե քաղաքական կատեգորիա է, ուստի չգիտեմ ինչի մասին է խոսքը: Նման բան չկա եւ չէր էլ կարող լինել: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի դուրս գալուն, ես արդեն ասացի, որ մենք պարզապես պետք է էլ ավելի ուշադիր եւ կատարյալ գործենք ԱԺ-ում 69 հոգով: Ունենք բացարձակ մեծամասնություն, բայց որպեսզի բոյկոտների պարագայում կարողանանք որոշումներ ընդունել, պետք է ավելի հավաք ու արդյունավետ աշխատանքի ձգտենք բոլորս:
- ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու հերթական պատճառաբանությունը նաեւ կապված էր ՀՀ նախագահի սահմանադրական բարեփոխումների հետ` երկիրը պառլամենտական դարձնելու հարցում, նրանք գտնում են, որ գոնե այս պահին դրա կարիքը չկար: Ինչ կասեք:
- Խոսքը ալտերնատիվ տարբերակի մասին է, այս պահին որեւէ ուղղություն ընդունված չէ: Իսկ այն, որ որոշակի բաներ պետք է վերանայվեն, որեւէ առարկություն լինել չի կարող: Եթե մենք սահմանադրական բարեփոխումներ անենք, ապա դա ոչ թե կվնասի, այլ միայն կնպաստի տնտեսության զարգացմանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

