ԱՄԵՐԻԿՅԱՆ ՑԱՅՏՆՈՏ

Արխիվ 12-16

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՑԱՅՏՆՈՏ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ֆիլիպիններ կատարած պաշտոնական այցի ժամանակ պաշտոնապես հայտարարեց, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանելուª կապված հարավ-արեւելյան Ուկրաինայի իրավիճակի հետ: Բնականաբար այդ պատժամիջոցներին ինչ-որ կերպ կմիանա նաեւ Եվրամիությունը, թեեւ Հին աշխարհամասի հիմնական ուժային կենտրոններում բոլորովին այլ տրամադրություններ են սկսել բուռն թափով զարգանալ ինչպես ուկրաինական իրավիճակի եւ Ռուսաստանի, այնպես էլª ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետ կապված:

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՓԱԿՈՒՂԻՆ

Բայց մինչ եվրոպական այդ զարգացումներին հասնելը, նկատենք որոշ ուշագրավ դրվագներ: Նախª Օբամայի ֆիլիպինյան այցն ուղեկցվեց հակաամերիկյան մասշտաբային բողոքի ակցիաներով: Բանն այն է, որ այցի ժամանակ ստորագրվել էին այդ երկրում ամերիկյան զինուժի ընդլայնման եւ միջուկային զենքի տեղակայման պայմանագրեր, ինչը ոչ միայն Ֆիլիպիններում, այլեւ առհասարակ, ողջ հարավ-արեւելյան Ասիայում լուրջ մտավախությունների տեղիք է տվել: Այն առումով, որ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զինուժի ընդլայնման այդ գործընթացը թեեւ պաշտոնապես համարվում է ուղղված Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի դեմ, սակայն գաղտնիք չէ, որ աշխարհի այս հատվածում ընթացող սրընթաց ռազմականացման իրական հիմքը Չինաստան-ԱՄՆ հակամարտությունն է: Իհարկեª կարելի է թվարկել այն հիմնական շարժառիթները, որոնք ԱՄՆ-ին պարզապես պարտադրում ենª մի կողմից ուկրաինական եւ սիրիական ուղղություններով գլոբալ հակամարտության մեջ գտնվելով ՌԴ-ի հետ, նույն պահին գնալով միայն թեժացող երկրորդ ճակատում խորացնել հակամարտությունը Չինաստանի հետ: Էլ չասած, որ միեւնույն ժամանակ պետք է նաեւ աչքից հեռու չթողնի մյուս համեմատաբար մանր հակամարտությունները: Սակայն տվյալ դեպքում էականը ոչ թե պատճառներն են, այլ այն, որ անգամ հզոր ամերիկյան տնտեսության համար ուժերի նման գերլարումն ու ապակենտրոնացումը ոչ մի լավ բան չի խոստանում:
Վաշինգտոնի համար իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ գնալով ավելի հաճախակի են սկսել խնդիրներ առաջանալ ավանդական դաշնակիցների հետ: Օրինակ Իսրայելն այդպես էլ ոչ միայն չմիացավ հակառուսական այս կոմպանիային, այլեւ ակնարկում է Մաքսային միության հետ համագործակցության մասին, էլ չասած, որ որոշ իսրայելյան ընկերություններ ծրագրեր են առաջարկում Ղրիմի ջրամատակարարման գերքաղաքականացված խնդրի լուծման հետ կապված:
Իսկ Սիրիայում Ասադն այնքան կայուն է համարում վիճակը, որ արդեն պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնել եւ անձնական մասնակցության հայտ է ներկայացրել: Իրավիճակն այստեղ Թուրքիայի միջոցով շիկացնելու եւ ռուսներին երկու ճակատով պատերազմի մեջ ներքաշելու ծրագրերն էլ կարծես թե ձախողվում են: Իհարկեª Էրդողանը պատրաստակամորեն աջակցեց Քեսաբի եւ Լաթակիայի ուղղությամբ հարձակումներին, եւ նույնիսկ օրերս մեկ զինվորական շարասյուն մտցրեց սիրիական տարածք:
Գումարած դրան` հանուն հայ-թուրքական հաշտեցման ամերիկյան գաղափարախոսության նա գնաց այնպիսի աննախադեպ քայլի, ինչպիսին էր Հայոց ցեղասպանության հետ կապված ուղերձը: Արդյունքում, անշուշտ որպես պարգեւ, նախ Թուրքիայում կանգ առան ՙհեղափոխական՚ հայտնի գործընթացները, հետոª ամերիկյան հովանավորյալ համարվող Գյուլը հայտարարեց, թե չի մտնելու նախագահական ընտրապայքարի մեջª դրանով բոլոր անակնկալներից ազատելով Էրդողանի ընտրվելու ճանապարհը: Բայց ասել, թե այդ գերնպատակին հասնելուց հետո Էրդողանը Սիրիայի հետ պատերազմի մեջ կմտնիª աչքի առաջ ունենալով ոչ միայն ՌԴ-ի, այլ նաեւ Իրանի հետ թշնամության հեռանկարը, միամտություն կլիներ: Առավել եւս, որ Ղրիմի ՌԴ տարածք դառնալու փաստը էականորեն փոխել է ստրատեգիական իրավիճակը ողջ սեւծովյան տարածաշրջանում: Մյուս կողմից էլ մինչ այս` ամեն ինչում ԱՄՆ-ի հետ համաձայնող Թբիլիսիում հանկարծ սկսել են նախագահի մակարդակով հայտարարել ՌԴ-ին մեկուսացնելու ամերիկյան քաղաքականության սխալ լինելու մասին: Իսկ վրացական այդ աստիճանական շրջադարձը, հասկանալի է, որ իր հերթին է Թուրքիային պարտադրում մեծ զգուշությամբ վերաբերվել հակառուսական ռազմական անդրատլանտյան ծրագրերին:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻՆ

Թերեւս հարավկովկասյան եւ սեւծովյան տարածաշրջաններում այս իրավիճակի մեջ բեկում մտցնելու նպատակ ուներ հերթական անգամ եվրաչինովնիկության կողմից շրջանառության մեջ դրված բազմիցս տապալված այն գաղափարը, թե ԵՄ-ն պատրաստվում է ավելացնել Ադրբեջանից եւ, նույնիսկ, Թուրքմենստանից ու Իրանից գնվող գազի ծավալները, ինչի համար նախատեսվում է ներդնել մոտ 6 միլիարդ եվրո եւ 2014-2020թթ. կառուցել լրացուցիչ խողովակաշարեր: Հին ծրագրերի այս նոր խմբագրումը, անշուշտ, պետք է դիտարկել ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների պարագայում եվրոպական էներգետիկան փրկելու Օբամայի տված խոստումների համատեքստում: Թե իրադարձությունների նման բուռն զարգացումների պարագայում ինչ կլինի 2020-ին, իհարկե գուշակությունների դաշտում է: Բայց որ 2014-ին դեպի Եվրոպա գնացող որեւէ խողովակաշար չի կառուցվի, դա հաստատ է: Իսկ Եվրոպային գազը պետք է հենց այսօր, առավել եւս, որ ուկրաինական ներկայիս դե ֆակտո իշխանություններն արդեն հասցրել են մազից կախված վիճակի հասցնել ինչպես իրենց պետության, այնպես էլª Եվրոպայի գազամատակարարումը, որի համար եվրոպացիները, թերեւս, պետք է հատուկ շնորհակալություն հայտնեն Վաշինգտոնին: Եվ ահա գազային այս բարդ իրավիճակն էլ իր հերթին է տեսանելի դարձնում ԱՄՆ-ի եւ իր թիվ մեկ դաշնակցիª Եվրոպայի հետ հարաբերությունների խնդիրը: Գաղտնիք չէ, որ հիմնական անհանգստությունները Հին աշխարհամասում ԱՄՆ-ին պատճառում է Գերմանիան: Բեռլինը, իհարկե, թեեւ բացահայտ տհաճությամբ, բայց դեռ շարունակում է ինչ-որ կերպ աջակցել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությանը: Բայց նաեւ գերմանական որոշ գործիչներ սկսել են կուլուարային քննարկումներից հրապարակային հարթություն տեղափոխել այն հայտնի խոսակցությունները, որ Ուկրաինայում ԱՄՆ-ը ամենեւին էլ միայն հակառուսական գործողություններ չէ, որ իրականացնում է: Այսինքն, որ ԱՄՆ-ի ուկրաինական քաղաքականության հիմնական նպատակների թվում են ՌԴ-ի եւ Եվրոպայի ու առաջին հերթինª Գերմանիայի տնտեսական հարաբերությունների մեջ սեպ խրելը, որը կհանգեցնի միաժամանակ այդ երկու կողմերի տնտեսությունների թուլացման: Հաջորդ նպատակն է համարվում Եվրոպայում ռուսական ներխուժման վտանգի պատրանք ձեւավորելու միջոցով  ՆԱՏՕ-ի, այսինքնª ամերիկյան հավելյալ զինուժի կենտրոնացումը, ընդ որում, ոչ թե ԱՄՆ-ի, այլ այդ վտանգից սարսափահար Եվրոպայի հաշվին: Իսկ դա կդառնա ռեալ այն դեպքում, եթե ՌԴ-ն զորք մտցնի Ուկրաինա: Եվ, արդյունքում, ըստ գերմանական հիշատակված աղբյուրների, այդ ամենն անկախացման ռեալ փորձեր իրականացնող գերմանական քաղաքականությունը վերստին կդնի ամերիկյան լիակատար վերահսկողության տակ:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ չնայած ամերիկյան հորդորներին, ուկրաինական ՙհեղափոխական՚ իշխանությունները խուսափում են հարավ-արեւելքում ՙվճռական՚ հարձակման հրաման տալ: Հասկանալի է, որ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն էլ իր հերթին ակնարկեց, թե, ասենք, Սլավյանսկում եւս մեկ հարձակման դեպքում ռուսները, մեծ հավանականությամբ, զորք կմտցնեն Ուկրաինա, Օբաման էլ կրկնեց, թե ռազմական օգնության հույս Կիեւում չպետք է ունենան, ՙհեղափոխական՚ ՙիշխանությունները՚, թերեւս, ավելի հստակ են գիտակցում, որ հարձակման հրաման տալու պարագայում անձնական պատասխանատվության հենց իրենք են ենթարկվելու: Մանր-մունր պրովոկացիաների միջոցով իրավիճակը շիկացնելն էլ իր հերթին դեռ չի ստացվում, հաշվի առնելով, որ արդեն ոչ միայն ՙԱջ սեկտորի՚ եւ ուկրաինական ՙԱլֆայի՚ հատուկ դիվերսիոն խմբերն են գերի ընկնում հարավ-արեւելքի ինքնապաշտպանությանը, այլեւ նույնիսկ ՆԱՏՕ-ական սպաների խումբը հայտնվեց նրանց վիճակում:
Իսկ ժամանակն արդեն չի ներում նոր խոշոր ծրագրեր մշակելու համար, հաշվի առնելով, որ արդեն մայիսի 25-ին նաեւ Եվրոպայում են ընտրություններ, որոնց արդյունքում Գերմանիան ունի լուրջ շանսեր ԵՄ-ում իր դիրքերն էականորեն բարելավելու համար: Այսօր էլ Մինսկում վերջապես կտրվի Եվրասիական միության ստեղծման մեկնարկը: Հենց այս երկու առանցքային գործընթացներին խոչընդոտելու գաղափարն է, որ դրված էր ուկրաինական այս ողջ պատմության խորքերում, եւ արդեն պարզ է, որ այդ գերխնդիրը լուծել ԱՄՆ-ին այդպես էլ չի հաջողվում: Ու, թերեւս, այս ցայտնոտային վիճակն է, որ նման մեծ քանակությամբ խոտան է մտցրել ամերիկյան քաղաքականության մեջ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում