ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի` էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո նրա մանդատը փոխանցվել է նախկին ԱԺՄ-ական, ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր-անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ: Թե ինչպես է պատկերացնում իր գործունեությունը եւ ինչ հարցեր է պատրաստվում բարձրաձայնել ԱԺ-ում, փորձեցինք պարզել  նորանշանակ պատգամավորից, ով նշեց.
-Իմ գործունեությունը ԱԺ-ում շատ արդյունավետ եմ տեսնում, պատրաստ եմ բարձրաձայնել բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են մեր հասարակությանը եւ կնպաստեն պետության զարգացմանը: Կլինեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, մտահոգող հարցերի վերաբերյալ հայտարարություններ:
- Մասնավորապես:
- Հետո կասեմ, որովհետեւ, հավատացեք, շատ տարաբնույթ հարցեր են լինելու: Մի մոռացեք, որ ես քաղաքականության մեջ եմ 1994 թվականից մինչ օրս, բայց ԱԺ-ում առաջին անգամ եմ:
Նորանշանակ պատգամավորը միայն վստահորեն հույս հայտնեց, որ նոր կառավարությունը.
- Պատշաճ մակարդակով կկատարի իր առջեւ դրված ցանկացած խնդիր, համենայնդեպս, չեմ կարծում, որ դրական արդյունքներ չեն լինի: Մասնավորապեսª ողջունում  եմ պարոն Աբրահամյանի պատրաստակամությունը` աջակցել փոքր եւ միջին բիզնեսին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում