Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի` էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո նրա մանդատը փոխանցվել է նախկին ԱԺՄ-ական, ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր-անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ: Թե ինչպես է պատկերացնում իր գործունեությունը եւ ինչ հարցեր է պատրաստվում բարձրաձայնել ԱԺ-ում, փորձեցինք պարզել նորանշանակ պատգամավորից, ով նշեց. -Իմ գործունեությունը ԱԺ-ում շատ արդյունավետ եմ տեսնում, պատրաստ եմ բարձրաձայնել բոլոր այն հարցերը, որոնք մտահոգում են մեր հասարակությանը եւ կնպաստեն պետության զարգացմանը: Կլինեն մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, մտահոգող հարցերի վերաբերյալ հայտարարություններ: - Մասնավորապես:
- Հետո կասեմ, որովհետեւ, հավատացեք, շատ տարաբնույթ հարցեր են լինելու: Մի մոռացեք, որ ես քաղաքականության մեջ եմ 1994 թվականից մինչ օրս, բայց ԱԺ-ում առաջին անգամ եմ: Նորանշանակ պատգամավորը միայն վստահորեն հույս հայտնեց, որ նոր կառավարությունը. - Պատշաճ մակարդակով կկատարի իր առջեւ դրված ցանկացած խնդիր, համենայնդեպս, չեմ կարծում, որ դրական արդյունքներ չեն լինի: Մասնավորապեսª ողջունում եմ պարոն Աբրահամյանի պատրաստակամությունը` աջակցել փոքր եւ միջին բիզնեսին: