Մաքսային միությանը անդամագրվելու հետ կապված` ԲՀԿ խմբակցությունը մինչ օրս դեռեւս հստակ դիրքորոշում չի հայտնել, այսինքն` ոչ կողմ է, ոչ էլ` դեմ: Հարցին, թե ի վերջո ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ խմբակցությունը Հայաստանի` ՄՄ-ին անդամագրվելու հետ կապված, մեզ հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ պատասխանեց. -Նման կարեւորագույն հարցի շուրջ կուսակցությունը պետք է որոշում կայացնի, իսկ իմ անհատական կամ անձնական կարծիքն այս պարագայում շատ երկրորդական է: Առաջիկայում կլինի քննարկում, որոշում եւ մենք կպատասխանենքª կողմ ենք ՄՄ-ին, թե` ոչ: Ինչ փաստաթուղթ էլ ստորագրվի, գալու է խորհրդարան, եւ խորհրդարանում էլ մենք մեր խմբակցության դիրքորոշումը կհայտնենք:
Իսկ այս պահի դրությամբ մենք դեռեւս չենք հայտնել այն տեսակետները, որը կապված է Մաքսային միության հնարավոր անդամակցության եւ հնարավոր ոչ անդամակցության վերաբերյալ, քանի որ այդ պրոցեսը դեռ ընթացքի մեջ է: Այնպես որ դրա մասին կարծիք հայտնել դեռ վաղ է: - Իսկ նոր ձեւավորվելիք կառավարությունից ինչ ակնկալիքներ ունեք: - Այս պահին նոր ձեւավորվող կառավարության վերաբերյալ կոնկրետ գնահատականներ ԲՀԿ-ն դեռեւս դժվարանում է տալ, քանի որ կառավարությունը պետք է բերի իր ծրագիրը, այն պետք է ուսումնասիրվի: Երբ տեսնենք կառավարության ծրագիրը, այն ժամանակ էլ կհայտնենք մեր տեսակետը: Եթե նոր կառավարության հետ կապված ասելիք լինի, անպայման կբարձրաձայնվի, թե° ԱԺ ամբիոնից եւ թե° փողոցում: