ՙԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԸ՚ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ
Արխիվ 12-16ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ
Ոչ վաղ անցյալում, այսպես կոչված, ոչ իշխանական չորս ուժերը գոռում-գոչում էին ապրիլի 28-ից եռօրյա հանրահավաք անցկացնելու մասին: Նրանց պահանջն էր ՀՀ կառավարության հրաժարականը, սակայն ինչպես ասում են` շաբաթն ավելի շուտ եկավ, քան ուրբաթը: Մինչ ապրիլի 28-ը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տհաճ անակնկալ մատուցեց նրանց` հայտարարելով իր հրաժարականի մասին: Իսկ թե ինչու կյանքի չկոչվեցին վերոնշյալ կոալիցիայի նախօրոք ծրագրված միտինգները, ճշտեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ.-Պարոն Ուրիխանյան, համարո±ւմ եք արդյոք տապալված ոչ իշխանական չորս ուժերի եռօրյա հանրահավաքի ծրագիրը:
- Մեր հանրահավաքի հիմնական պահանջն էր 40 տոկոսի հասնող աղքատության, ՀՀ քաղաքացու հացի եւ դեղի տարրական խնդիր լուծելու անհնարինության, իրավահավասարության հետ կապված ճչացող անարդարության, մի շարք արդեն գործող օրենքների, իբր կարգերի եւ նախաձեռնությունների հետ կապված խնդիրների վերացումը: Հանրային պահանջի արտաբերում էր քաղաքական հարթության մեջ նաեւ այդ հանրահավաքի հրամայականը: Որպես ԲՀԿ ներկայացուցիչ` կարող եմ ասել, որ մինչեւ այդ խնդիրները լուծված չեն, ապա մշտապես պատասխանատվության մահակը առկախված է պատասխանատուների գլխավերեւում:
- Ինչպես նշեցիք` ձեր կողմից թվարկված խնդիրները լուծված չեն, եթե այդպես է, ինչո±ւ նախօրոք ծրագրված հանրահավաք չանցկացրեցիք:
- Դա քառյակի որոշման կոմպետենտության հարց է:
- Ձեւավորվող կառավարությունից գո±հ եք լինելու:
- Մենք գիտենք, որ կառավարությունը հաստատվում եւ սկսում է գործել ծրագրի հաստատումից, ընդունումից հետո: Ես ուզում եմ հույս հայտնել, որ այս կառավարության ծրագիրը էապես տարբերվելու է ժողովրդի եւ պետության հետ կապ չունեցող ծրագրից:
- Լավ, իսկ ԱԺ նախագահի ընտրություններին ԲՀԿ-ն մասնակցելո±ւ է, թե` ոչ, եւ ի±նչ կերպ է քվեարկելու:
- Այսօր խմբակցության նիստին քննարկվեցին մեզ համար ամենաառաջնային կարեւորության հարցեր: Գիտեք, որ մենք միշտ, անընդմեջ ենք այդ մասին խոսելու, գիտեք, որ մեր քաղաքական կուրսը շեշտադրում է անում սոցիալական ուղղվածության վրա, եւ քննարկվել են մեր կողմից նախաձեռնվող ու բերվող օրինագծերը, որոնք ուղղակիորեն կապ ունեն տնտեսության, սոցիալական խնդիրների հետ: Մենք համարում ենք, որ երկրում լուծման ենթակա առաջնային խնդիրը դա է, եւ հիմա եւս մեկ անգամ շեշտադրում ենք անում դրա վրա: Այս ամենից հետո ոչ առաջնային կարեւորության խնդիրների շարքում քննարկվել է նաեւ քաղաքական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուի ընտրությունների հարցը: Ենթադրում եմ, որ վաղը քննարկումները կավարտվեն, եւ ես կներկայացնեմ այն, ինչ կորոշի խմբակցությունը: Տվյալ հարցի վերաբերյալ ես իհարկե ունեմ իմ անձնական կարծիքը, սակայն պետք է խնդրեմ հնարավորություն տաք այն ներկայացնելու խմբակցության պաշտոնական տեսակետի հայտնումից հետո:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

