ՏԱՊԱԼՎԱԾ ՔԱՌՅԱԿՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼ, ԲԱՅՑ ՉԳԻՏԻ` ԻՆՉԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՏԱՊԱԼՎԱԾ ՔԱՌՅԱԿՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼ, ԲԱՅՑ ՉԳԻՏԻ` ԻՆՉԻ ՄԱՍԻՆՈչ վաղ անցյալում ոչ իշխանական ուժերից ձեւավորված հրաշալի քառյակը` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կոկորդ էին պատռում, թե ապրիլի 28-30-ը պատրաստվում են շուրջօրյա հանրահավաք անել: Բայց այսօր, կարծես, իրենց ծրագրերը մոռացել ու նոր քաղաքական խլրտումներ են փնտրում: Այս եւ մի քանի քաղաքական այլ իրադարձությունների մասին «Իրավունքը» երեկ զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
-Պարոն Մանուկյան, ԱԺ քառօրյան ՕԵԿ-ը սկսեց հայտարարությամբ, թե ընդդիմություն է դարձել, հնարավոր համարո՞ւմ եք, որ նրանք կհայտնվեն ձեւավորված ոչ իշխանական քառյակում:
- Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ժամանակը պիտի ցույց տա:
- Իսկ գոնե ՀՅԴ-ՕԵԿ համագործակցություն պատկերացնում եք:
- Նորից ժամանակը ցույց կտա:
- Քառյակը կոչ էր անում եռօրյա հանրահավաքների մասին, ինչը տեղի չունեցավ: Ըստ էության, չե՞ք համարում, որ քառյակի ծրագրերը տապալվեցին:
- Դեռ տապալված չեն, կարող են դեռ շարունակվել հանրահավաքների տեսքով: Բայց դե, տեսնենք էլի:
- Իսկ այս երեք օրվա ընթացքում ինչ-որ բան պլանավորում է քառյակը:
- Չէ, չէ...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

