ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԳՏԱՎ ԻՐ ՏԵՂԸ ՀԱՋՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԳՏԱՎ ԻՐ ՏԵՂԸ ՀԱՋՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շարունակում է «պարել» ԲՀԿ-ի, մասնավորապես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի «դուդուկի տակ»: ԲՀԿ-ի կողմից Լ.Զուրաբյանին ուղղություն ու հրահանգներ տալն այնքան բացահայտ է դարձել, որ վերջինս ԱԺ նիստերի դահլիճում այդքան շատ իր տեղում չի նստում, որքան ԲՀԿ խմբակցության աթոռներին` կա՛մ Ն. Զոհրաբյանի կողքին է, կա՛մ էլ` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի խորհուրդներն է սերտում: Կարծես թե, պարոն Զուրաբյանն իր խմբակցությունը անտերության մատնած` որոշել է իր կաշին փրկել եւ մի մանդատ «պոկել» ԲՀԿ-ից` հաջորդ խորհրդարանական ընտրություններում իր տաքուկ տեղն ապահովելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

