Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԲՀԿ-ԻՆ
Արխիվ 12-16Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼԸ ԲՀԿ-ԻՆ
Այսօր կորոշվի, թե ով է լինելու ԱԺ նորընտիր նախագահը: Նշենք, որ առաջադրված են երկու թեկնածու: Քաղաքական մեծամասնության կողմից առաջադրվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունից ինքնաառաջադրվել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Ի դեպ, Հ. Բագրատյանի առաջադրումը կաթվածահար արեց ԲՀԿ-ին, ում ծրագրերի մեջ նման շրջադարձ չէր քննարկվել, ուստի` նրանք որոշեցին միայն այսօր իրենց դիրքորոշումը բարձրաձայնել: Թե ի՞նչ կորոշի քաղաքական այլընտրանքը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ.
- Դեռ պետք է քննարկենք ու որոշում կայացնենք,- շտապեց մնացած հարցերից խուսափել ԲՀԿ-ական պատգամավորը:
Իսկ նման քաղաքական իրադարձությունների զարգացումից առաջ, քաղաքական կուլիսներում խոսակցություններ էին պտտվում, որ ԲՀԿ-ն համաձայնել է ու պատրաստվում է քվեարկել Գ. Սահակյանի օգտին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

