ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ

Սա արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չէ` ամերիկացի Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնությունը Թուրքիայում, այն էլ ապրիլի 24-ին,  ու նրա, մեղմ ասած, տարօրինակ կոչը` ուղղված Թուրքիայի իշխանություններին, որ արեւմտահայերի ժառանգներին հնարավորություն տան ստանալ Թուրքիայի քաղաքացիություն եւ վերադառնալ ՙԱնադոլու՚:Դե պարզ է, քանի որ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային օպերատորը հենց Թուրքիան է, ապա տրամաբանական էր, որ Ռիչարդի որդի Րաֆֆին հենց այդտեղ էլ գնար ամերիկյան ՙպապաներից՚ հերթական ինստրուկտաժը ստանալու: Իսկ ինչ վերաբերում է վերջերս ՙԱլ Ջազիրա՚ կայքում  խոհափիլիսոփայական ՙլավաշներ՚ լույս ընծայող Օսկանյանին, ապա Վարդան Սիվիլիթասիչի ՙներկայությունը՚ Թուրքիայում մշտական է` անկախ ֆիզիկապես գտնվելու վայրից, քանզի այդտեղ գործում են ՙՍիվիլիթասի՚ մասնաճյուղերը:

ՙՀՆԳՅԱԿԻ՚ ՀՈՒՅՍԸ` ՀԻՆԳ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Անշուշտ, պայմանականորեն ենք օգտագործում ՙհնգյակ՚ տերմինը, որովհետեւ հերթական անգամ ընդդիմություն դարձած ՕԵԿ-ը դեռեւս չի ընդգրկվել ոչ իշխանականների առայժմ ՙքառյակ՚, սակայն բազում դրվագներով ՙեռյակ՚ կամ ՙզույգ՚ ձեւաչափում: Բայց ՕԵԿ-ի մոտ կարծես թե տպավորվել է Թեւան Պողոսյանի այն խոսքը, որ ՕԵԿ-ը դեռ պետք է ապացուցի իր ընդդիմադիր լինելը: Ու ՙպապից կաթոլիկի՚ գործընթացը միանգամից երեւաց ԱԺ երեկվա, ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ նիստում: Հերթականում համատարած դեմ քվեարկություն էր, իսկ արտահերթը, ի տարբերություն ՙքառյակի՚, ՕԵԿ-ը ցուցադրաբար բոյկոտեց հենց սկզբից: Ու նաեւ մատուցեց ՙսյուրպրիզը՚` անհապաղ միանալու ԱԺ հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների բոյկոտին, ինչը եւ ստիպեց ՀՀԿ-ին գումարելու արտահերթ նիստ եւ երկու հոգով ավելացնելու հաշվիչ հանձնաժողովի թվակազմը:
Հակառակ պարագայում անհնարին էր դառնալու ԱԺ-ում ցանկացած ընտրության կազմակերպում, տվյալ դեպքում` ԱԺ նախագահի ընտրություն:
Դե, բնական էր, որ հաշվիչ հանձնաժողովի համալրմանը իրենց ելույթներով հույժ բացասաբար անդրադարձան ՙքառյակի՚ ներկայացուցիչները: Ու նաեւ քվեարկության պատկերը ցուցանիշային էր` 68 կողմ, մեկ դեմ: Այսինքն, բավական է, որպեսզի ՀՀԿ խմբակցությունից 5 հոգի բացակայեն, որպեսզի որեւէ քվեարկություն չկայանա: Ու հենց այդ 5 բացակայությունների վրա էլ ամբողջ մարտավարությունը կառուցում են ոչ իշխանական 5 խմբակցությունները: Սակայն նրանց գլուխները կսառեն, հենց որ մի քանի օրից լինի արտահերթ նիստը, որով հաստատվելու է նոր կառավարության ծրագիրը: Բնականաբար, այդպիսի կարեւորագույն պահի համար ՀՀԿ-ն ջանք չի խնայի կարգապահություն ապահովելու համար, իսկ արդյո±ք հետագայում կլինեն այս կամ այն օրինագծի տապալման դեպքեր, ցույց կտա ժամանակը:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա թեեւ այժմ շատերը թերահավատորեն են վերաբերվում այդ կուսակցության ընդդիմադիր հեռանկարին, սակայն լրիվ դեգրադացված ՀԱԿ-ի ֆոնի վրա (որը երեկ ՙփուռը տվեց՚ ինքնառաջադրման կարգով ԱԺ նախագահի թեկնածություն դրած Հրանտ Բագրատյանին), ՕԵԿ-ը լավ էլ պատկառելի տեսք կունենա: Դե ԲՀԿ-ն գլխանց էլ հայտարարել էր այլընտրանք, այլ ոչ թե ընդդիմադիր լինելու մասին, դաշնակներն էլ միշտ աչքի են ընկնում ՙդեմ ըլլալով կողմ ըլլալ՚ կեցվածքով: Իսկ թե ինչ իրավիճակ կլինի ԱԺ ընտրությունների ժամանակ` այսօր կանխատեսում անելը անշնորհակալ գործ է:

ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐԵԼԻ Է
ՇԱՐՔԱՅԻՆ ՙՖԵՅՍԲՈՒՔՑՈՒՆ՚, ԿԱՐԵԼԻ Է ՆԱԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ


Վերլուծաբաններից ոմանք պնդում են, թե նորաստեղծ կառավարությունում բավականին շատ են ՙՔոչարյանի մարդիկ՚, ու ոմանք անգամ գալիս են եզրակացության, որ Քոչարյանի վերադարձը պետության ղեկին իբր անխուսափելի է: Սակայն կառավարության կազմի վերաբերյալ մի բան է հստակ, որ այդտեղից հեռացել է Տիգրան Սարգսյանի արեւմտամետ թիմը, որը ժամանակին խնդիր ուներ նախապատրաստել Հայաստանի եվրաասոցացումը, ու, բնական է, որ Մաքսային միության իրողության պայմաններում այդ կադրերը օբյեկտիվորեն ոչ ներդաշնակ էին դառնում: Ինչ վերաբերում է ՙՔոչարյանի կադրերին՚, ապա ավելի կոռեկտ կլիներ ասել, որ Քոչարյանի խմբակային շահերը այդտեղ անտեսված չեն` հստակորեն քոչարյանական կադր կարելի է համարել թերեւս, այն էլ միգուցե վերապահումներով, միայն Արմեն Գեւորգյանին:
Բայց ուշագրավ է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից (կամ մենախոսությունից) հետո, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Քոչարյանին արձագանքողներին: Արձագանքը երկու կետով է, առաջին կետով գրասենյակն արձագանքում է պնդումներին, որ սահմանադրական բարեփոխումները հասունացած անհրաժեշտություն են, իսկ երկրորդ կետը, ըստ էության, պատասխան է Հրայր Թովմասյանի հետեւյալ մեկնաբանությանը. ՙԵթե քաղաքականություն է ուզում վերադառնալ, պետք է բացահայտ ասի: Անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը՚:
Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ երկրորդ նախագահի հիմնական պնդումն այն է, որ իրեն հայտնի չեն սոցհարցումներ, ուր սահմանադրական բարեփոխումները հիշատակվեն որպես կարեւոր խնդիր: Բայց վերջում նաեւ Քոչարյանի գրասենյակը հավելում է. ՙՆախագահ Քոչարյանն իր հարցազրույցում չի քննարկել պետական կառավարման այս կամ այն մոդելի առավելություններն ու թերությունները: Նա համարում է (եւ այդ առիթով հրապարակավ արտահայտվում), որ իմաստնաբար կամ ապաշնորհ կերպով կարելի է երկիրը ղեկավարել ինչպես նախագահական աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետական՚:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե ինչու Քոչարյանը չի հայտարարում մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, ապա. ՙՄեր մոլորակի հարյուր միլիոնավոր մարդիկ ամեն օր Facebook-ում ու Twitter-ում արտահայտում են իրենց կարծիքը բոլոր հնարավոր, այդ թվում նաեւ` քաղաքական հարցերի վերաբերյալ: Պնդումը, թե երկրի կենսական խնդիրների վերաբերյալ տեսակետ արտահայտելու համար նախ պիտի բարձրաձայնես քաղաքական նպատակներիդ մասին, այն էլ սոցիալական ցանցերի մեր դարում` ծանր դեպք է քաղաքավարության շրջանակներում բնութագրելու համար: Սահմանադրության 27-րդ հոդվածով էլ կարծես թե նման որեւէ նախապայման չի ենթադրվում (սա ի գիտություն` արդարադատության նախարարի պաշտոնակատարի): Ավելին, այստեղ խոսքը մի մարդու կարծքի մասին է, ով որոշիչ դեր է ունեցել ԼՂՀ պետականության կայացման գործում եւ տասը տարի հաջողությամբ աշխատել է ՀՀ նախագահի պաշտոնում: Այդպիսի կենսագրություն ունեցող քաղաքական գործիչն ուղղակի իրավունք չունի լռել` անկախ ապագայի իր ծրագրերից՚:
Այսինքն, ստացվում է, որ եթե քաղաքական հիմնախնդիրների մասին կարելի է արտահայտվել շարքային ՙֆեյսբուքցուն՚, ապա կարելի է արտահայտվել եւ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն այն դրույթը, որ այդպիսի կենսագրություն ունեցողը իրավունք չունի լռել` անկախ իր հետագա ծրագրերից, ապա դա մի տեսակ հակասության մեջ է մտնում հենց երկրորդ նախագահի գործելակերպի հետ` մի քանի տարվա ընթացքում ՙՀՀ ամենաերիտասարդ թոշակառուն՚ ընդամենը մի քանի անգամ է հրապարակավ արտահայտվել: Դե, իսկ նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի բախտը նոր չէ, որ չի բերում` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ ամբիոնից նրան հայհոյեց ուղղակիորեն, իսկ Քոչարյանն էլ, հայհոյանքի ուղղակի ակնարկը տվեց:
Ինչեւէ, Քոչարյանի ՙանխուսափելի գալուստի՚ մասին պնդումները, մեղմ ասած, առայժն վաղաժամ են, այս պահի դրությամբ միայն Գալուստ Սահակյանի գալուստը ԱԺ նախագահի պաշտոնին անխուսափելի է: Իսկ Քոչարյանի գալստյան մասին երազողներ, ավելին` դրանում կենսականորեն շահագրգռվածներ կան, եւ դա արտահայտվում է նաեւ նրա ճամբարի կողմից վերահսկվող քարոզչամեքենայի վարքագծով: Հիմա էլ, այդտեղ ՙիդեա-ֆիքս՚ են դարձրել զանգվածային փողոցային գործողությունների ճնշման միջոցով ՀՀԿ խմբակցությունից մի քանի հոգի ՙփախցնելու՚ ու այդպիսով ԱԺ-ում ՙփափուկ իշխանափոխություն՚ իրագործելու տեսությունը: Բայց այսօրվա հրապարակային վարկանիշի պայմաններում ոչ իշխանականներից ո±ր մեկի հետեւից զանգվածներ կգնան, ի վերջո ժողովուրդը խելքը հաց ու պանրի հետ չի կերել: Իսկ ինչ վերաբերում է ՙփախցնելուն՚, ապա իշխանությունը բոլոր լծակներն էլ ունի նման գործընթաց իրականացնել, ասենք, ԲՀԿ խմբակցությունում: Բայց դժվար թե նման բանի ռեալ անհրաժեշտություն լինի` որպես այդպիսին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում