«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ»

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ»

20-րդ  դարի  պատմության  մեջ  քիչ կան  այնպիսի  ժողովուրդներ,  որ  այնքան  զոհեր  տված  լինեն , որքան  հայերը,  և  քիչ  կան  երկրներ, որոնցում  այնքան  արյուն  թափված  լինի , որքան  Հայաստանում:

99 տարի առաջ աշխարհում հայկական մարտրոսագրության մեջ պակասեց 1.5 միլիոնից ավել զոհերի ձայնը, նաև խղճի ձայնը, գութի՝ կարեկցության, ընդվզումի աղաղակը այն միլիոնավոր ժողովրդի, որի վրա ծանրացավ դարի ահավոր եղեռնի բովանդակ պատասխանատվությունը:

Թուրքական ոճրագործությունները, չափերով ու նողկալի զազրելիությամբ գերազանցում են պատմությանը հայտնի բոլոր գազանությունները:

Ցեղասպանությունը թուրքերն իրականացրեցին ամենավայրագ ու անմարդկային միջոցներով: Երբ ծանոթանում ես կատարվածին, դժվարանում ես հավատալ, որ դրանց հեղինակները մարդիկ են:

1.5 միլիոնից  ավելի հայեր սրի  քաշվեցին  միայն  այն  բանի  համար, որ  հայ  էին  և  ապրում  էին  իրենց  պատմական  հայրենիքում:

Փակեցին  աչքերը  մեր, բայց  մենք  մեր  հայացքը  սևեռեցինք  վեր` դեպի  ազատ  երկինքն  ու  խաղաղ  հորիզոնը:

Ծունկի  իջեցրին  մեզ,  բայց  չընկանք  ու  շատ  շուտով  վեր  բարձրացանք:

Այո՛, չընկանք, չկորանք, չդարձանք թանգարանային ցուցանմուշ: Ապրեցինք, գոյատևեցինք, ու այսօր  մենք ենք  իրավապաշտպանը  Հայ  Դատի  արդար  պահանջի:  Այն  դատի , որը  դեռ  սպասում  է  իր  արդար  վճռին:

Ահա թե ինչու, հայերս , որ  ուրիշներից  ավելի  լավ  գիտենք  խաղաղության  արժեքը, չենք կարողանում մոռանալ  այդ  ոճրագործությունը , որը  ոչ  միայն  հիշողություն է , այլ  հայերիս  համար  դարձել է  մի  ամբողջ  ժողովրդի  կործանման  տարեթիվ:

Այո ,  մենք  չենք  կարող  մոռանալ:

Ինչպե՞ս մոռանանք, երբ 20-րդ դարի հայոց ցեղասպանությունը դեռ չի ստացել իր քաղաքական գնահատականը: Անպատժելի Թուրքիան այսօր էլ ցեղասպանությունը շարունակում է Քեսաբում և հայաշատ վայրերում՝ իր հրեշավոր և երկդիմի քաղաքականությունը քողարկելով մարդասիրության <<շղարշի>> տակ:

Այսօր  առավել, քան երբևէ մենք՝ եղեռնի սարսափների միջով անցած ժողովրդի զավակներս, պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ստանա միջազգային ճանաչում, ապացուցենք, որ արդարությունը չի կարելի թաղել արյան լճում ու բռնության ճահճում:

Համոզված եմ, որ ցեղասպանության ընդունմամբ կկասեցվեն նոր ծրագրվելիք ոճրագործությունները, որովհետև աշխարհին իրոք խաղաղություն է անհրաժեշտ:

Մեզ`  նոր  սերնդի  ներկայացուցիչներիս, բաժին  է ընկել այն  անչափելի  երջանկությունը, որ տեսանք  ազատ  ու  անկախ  Հայաստանի  փողփողացող  դրոշի  ծածանումը օտար հորիզոններում, որը  յուրաքանչյուր  հայ  նահատակի,  մարտիկի,  ֆիդայու  երազանքն էր:

Հարգելի  գործընկերներ.

Գրեթե անցել է մեկ դար, բայց մինչ օրս թշնամու տիրության տակ գտնվող հայոց եկեղեցիների, բերդերի, կամուրջների և բազմաթիվ շինությունների պատերը դեռ կանգուն են մնացել, քարը քարի վրա պահպանվել, սպասելով արդարության վերականգնմանը, որը հեռու չէ, նույնիսկ մեր սուրբ մասունքներն են պայքարում, մենք առավել ևս պարտավոր ենք  բարձրաձայնել՝ Մնաց Մեկ Տարի. Ես Դատապարտում եմ…

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի ելույթը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում