ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈՒՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈՒՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Հայաստանում արդեն հնարավոր է պայքարել մանկական կուրության դեմ և կանխարգել անհասունության ռետինոպաթիան (ԱՌ), որը հիմնականում դրսևորվում է վաղաժամ ծնված նորածիների մոտ: Անհասունության ռետինոպաթիայի դեմ պայքարի համար սկսել են համագործակցել երեք մարմին`Հայկական ակնաբուժության ծրագրը (ՀԱՆ), ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնը և Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնը, որոնց շնորհիվ ապրիլի 28-ին Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել բարդ վիրահատություն, ինչը ըստ ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանի մեծ ձեռքբերում է թե՛ բժիշկների, թե՛ հասարակության համար: «Այս ոլորտում մինչ այժմ մենք ընդհանրապես ոչինչ չէինք անում , նման խնդիր ունեցող երեխաները վիրահատման նպատակով մեկնում էին այլ տեղ, կամ վիրահատվում էին կամ ոչ: Իսկ այս ծրագիրը մենք սկսել ենք երեք տարի առաջ և ես չէի պատկերացնում, որ կկարողանանք այս մեծագույն խնդիրը լուծել Հայաստանում»,-ասում է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժը և ընդգծում, որ մանուկների վիրահատության համար Հայաստանում կան համապատասխան սարքավորումներ և մասնագետներ:
Բժիշկ Սույ Չեն Վոնգին, ով ծանոթ է բոլոր վիրաբույժներին փաստում է, որ ամբողջ աշխարհում կան ընդհամենը 30 մասնագետներ ովքեր ունակ են իրականացնել նմանատիպ բարդ վիրահատություններ:Նրա խոսքով`շատ դեպքերում բժիշկները խուսափում են այսօրինակ վիրահատություններից երկու պատճառով`չեն ցանկանում իրենց վրա վերձնել այն հսկայական ճնշվածությունը, որը կապված է մանուկի և նրա ծնողների հետ և տեխնիկապես վիրահատություն բարդ գործընթաց է, որի արդյունքները շատ անգամ տարբեր են լինում: Հայկական ակնաբուժության ծրագրի հիմնադիր –նախագահ Ռոջեր Օհանեսյանը գոհ է իրենց մշակած ծրագրի առաջին արդյունքից և հույս ունի, որ Հայստանը այս առումով կդառնա տարածաշրջանային կենտրոն. «2010 թվականից սկսած ՀԱՆ-ը Հայաստանում սկսեց իրականացնել «Անհասունության ռետինոպաթիայի ակնային զննումների և բուժման» ազգային ծրագիրը:ԱՌ և ռետինալ համաշխարհային առաջատար մասնագետների ներգրավումը ծրագրում ԱՌ հիվանդության բուժումը տեղափոխում է մի հարթություն, որը շուտով հույս ունենք թույլ կտա Հայաստանը որոկավորել որպես տարածաշրջանային կենտրոն:Հուսով ենք հայ մասնագետները հետևելով իրենց միջազգային գործընկերներին կշարունակեն հաջողությամբ վիրահատություններ իրականացնել Հայաստանում»,-ընդգծեց Ռ.Օհանեսյանը: ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի տվյալներով` Հայաստանում նորածիների 7-9 տոկոսը վաղաժամ ծննդաբերություններ են: Այն նորածիները, որոնց քաշը 500-1000 գրամ է, նրանց մոտ ռետինոպաթիայի մեծացման ռիսկը շատ մեծ է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում