ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՃԱՇԱԿԻ ՀԱՐՑ Է
Արխիվ 12-16ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՃԱՇԱԿԻ ՀԱՐՑ Է
Օրեր առաջ, iravunk.com-ի այն հարցին, թե ում եք տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել էր, որ անուներ չի հնչեցնի, սակայն իր համար ավելի ցանկալի է այդ պաշտոնում տեսնել ավելի երիտասարդ կադրի: Մինչ կկայանար ԱԺ նախագահի ընտրությունները, շրջանառվում էին մի քանի անուններ այդ թվում նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի անունը: Վերը նշված դաշնակցական դիրքորոշման հետ կապված պարոն Շարմազանովը պատասխանեց. <Դա ճաշակի հարց է, ինչ կարող եմ ասել: Մենք էլ նախնտրեցինք այդ պաշտոնում տեսնել Գալուստ Գրիգորիչին, ով պառլամենտական աշխատանքի հարուստ փորձ ունի>: Թե արդյոք ՀՅԴ-ի չմասնակցություն ԱԺ նախագահի ընտրությանը պայմանավորված էր նաեւ դրանով Է. Շարմազանովն ասաց. <Ոչ, չեմ կարծում, որ դա անձով է պայմանավորված, պարզապես դա քաղաքական պահվածք է>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

