ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՎՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, ՈՐ ՀԱԿ ԴԱՇԻՆՔ ՓԱՍՏԱՑԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՎՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, ՈՐ ՀԱԿ ԴԱՇԻՆՔ ՓԱՍՏԱՑԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Այսօր ձայների բացարձակ մեծամասնությամբ ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը: Եթե հաշվի առնենք երեկ ԱԺ-ում հնչած տարաբնույթ ելույթները կապված ԱԺ նախագահի ընտրության մասնակցության հետ կապված, ապա այսօրվա ցուցանիշները պարզապես ցնցող էին: Եվ այսպես ՀՅԴ-ն պահեց իր խոստումը եւ չմասնակցեց ընտրությանը: <Ժառանգություն> խմբակցությունից առանձնացած եւ այդպես էլ կյանքում իր կուսակցությունը չգտած Ալիկ Արզումանյանը, դեմ գնալով խմբակցության որոշմանը գնաց քվեարկության:
ԲՀԿ-ն եւս այսօր որոշում էր կայացրել մասնակցել քվեարկությանը եւ ձայնը տալ Գալուստ Սահակյանին: Նույն տրամադրվածությամբ, սակայն ընդամենը երկու օր առաջ ընդդիմություն դարձած ՕԵԿ խմբակցությունը եւս մասնակցեց եւ քվեարկեց վերը նշված թեկնածուի օգտին:
Ինչ վերաբերվում է ՀԱԿ խմբակցությանը, որտեղ խորհրդակցության նիստի ժամանակ որոշում էր կայացվել չմասնակցել ընտրությանը, ապա ի ոչ զարմանաս շատերի, քվեարկությանը մասնակցեցին ինքնաառաջադրված ԱԺ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ով եւս հավանաբար կիսում է իր կողմց ընդունելի միակ ԱԺ նախագահի թեկնածուի այն կարծիքը, որ ՀԱԿ դաշինք որպես այդպիսին գոյություն չունի: Իր մասնակցության համար Ն. Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր բարոյական պարտքն է կատարել, գալ եւ քվեարկել Բագրատյանի օգտին եւ դեմ քվեարկել Գալուստ Սահակյանին:
iravunk.com-ի այն հարցին, թե արդյոք պարոն ՓաշինյանԻ համար վիրավորական չէ Բագրատյանի վերը նշված հայտարարությունը ՀԱԿ դաշինքի մասին, պատասխանեց. <Պարոն Բագրատյանն ասել է, որ ՀԱԿ խմբակցությունը ձեւավորվել է մի քաղաքական ուժի շուրջ, որն այլեւս գոյություն չունի: Նա ընդամենը փաստ է արձանագրել եւ ես չեմ կարող դրա մեջ վիրավորական, կամ ոչ վիրավորական փաստ տեսնել: Ցավալի է, որ այդպես է, բայց դա փաստ է>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

