ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԻԱՑԱԾ Է ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ
Արխիվ 12-16ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԻԱՑԱԾ Է ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ
Ազգային ժողովում սկսվել է ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությունը։ Մինչ այդ Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ ժամը 12:30-ից մինչև 13:30-ը ԱԺ-ում կանցկացվի ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկություն։ Հիշեցնենք, որ ՀԱԿ, ՀՅԴ, եւ «Ժառանգություն» խմբակցությունները իբր բոյկոտել էին այն, իսկ նորաթուխ ընդդիմադիր ուժը` ՕԵԿ-ը երեկ դեռ հստակ դիրքորոշում չէր հայտնել ընտրությանը մասնակցելու հետ կապված:Սակայն վերջիններս ոչ միայն եկան եւ մասնակցեցին, այլ նաեւ հայտնեցին, որ իրենք ազատ են ԱԺ նախագահի ընտրության հարցում, ինչպես նշեց «Օրինաց երկիր» խմբակցությոան պատգամավոր Հովհաննես Մարգարյանը. «Բոլորն արժանի թեկնածուներ են, սակայն Գալուստ Սահակյանի վերաբերյալ կնշեմ, որ երկար տարիներ աշխատել է Ազգային ժողովում եւ ունի մեծ փորձ: Տեղյակ ենք նրա կարողություններից, որն էլ գնահատում ենք: Շատ կարեւոր է, որ մարդիկ ազատ լինեն իրենց դիրքորոշման մեջ: Պարոն Մարգարյանի մասին կարծիքս եւս դրական է: Մեր խմբակցության ներկայացուցիչները կաշկանդված չեն եւ ազատ են իրենց ընտրության հարցում»:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

