ԱՄՆ-Ն ՀՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ԿՍՏԵՂԾԻ
Արխիվ 12-16ԱՄՆ-Ն ՀՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ ԿՍՏԵՂԾԻ
ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի և փոխըմբռնման ամրապնդման ուղղությամբ իրագործվող նախագծերը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԵԱՀԿ Մինկսի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ երեկ Ուորլիքը սոցկայքի իր էջում հայտնել էր, որ պատրաստվում է ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկել նաև ԱՄՆ հայ և ադրբեջանական համայնքների հետ, ինչպես նաև այն մասին, որ մոտ օրերի ընթացքում համանախագահները Վարշավայում հանդիպում են ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

