ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԱԲ
Արխիվ 12-16ՍԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԱԲ
Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց <Սեւանի մասին> օրենքում փոփոխությունները եւ կողմ 96, դեմ 16, ձեռնպահ 4 ձայների քվեարկությամբ ընդունվեց այդ օրենքը: Կողմ քվեարկեց նաեւ ԲՀԿ-ն՝ նախապես հայտարարելով, որ հաշվի են առնում որոշ հանգամանքներ: Մասնավորապես, օրինագիծը նախատեսում էր առջիկա 5 տարիներին օրենքով թույլատված 170-ի փոխարեն տարեկան 240 մլն խմելու ջուր բաց թողնել Սեւանից: Սակայն քննարկումների ժամանակ առաջարկներ հնչեցին, որպեսզի 5 տարվա ժամկետը նվազեցվի: Մասնավորապես ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը առաջարկել էր այդպիսի թույլտվություն տալ միայն երկու տարով, իսկ հետագայում ԲՀԿ-ն առաջարկեց՝ մեկ տարով:
Իր ելույթում Հ. Բաբուխանյանն ասել է. <Կարելի է ոչ թե հինգ տարով կատարել այդ փոփոխությունը, այլ երկու տարով, որից հետո նորից անդրադառնալ հարցին, տեսնել ինչպիսին է վիճակը, ինչ նոր հզորություններ ունենք, ինչպիսի բարեփախումներ են կատարվել համակարգում: Մենք չգիտենք հաջորդ տարիները ինչպիսին կլինեն՝ ջրառատ, թե ընդհակառակը: Չէ որ 2015-16 թվականները կարող են լինել ջրառատ եւ Սեւանից ջրի բացթողնման կարիք չլինի>:
Եւ այսօր, քվեարկելուց առաջ կառավարությունը 5 տարին փոխարինեց 1-ով:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

