ՍԵՎԱՆԻՑ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՋՐԱՌԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ
Արխիվ 12-16ՍԵՎԱՆԻՑ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՋՐԱՌԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ
Այս տարի ապրիլի 24-ին Սևանից կրկին ջուր է վերձվել, քանի որ ըստ Սևան- Հրազդան ջրառ ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովհաննիսյանի տարին սակավաջուր է և Արարատյան դաշտավայրը ունի ջրի խնդիր:Այսօր Հրազդան գետում կա ընդհամենը 17 մետր խորանարդ ջուր, սա այն դեպքում, երբ կա ջրի 32-33 խորանարդ մետր վայրկյանի պահանջարկ: Սա առաջին դեպքը չէ, որ Սևանից անհրաժեշտ քանակությամբ ջուր է վերձվում, այս անգամ Սևանա լճից ջրառի թուլտվությունը 5 տարի ժամկետով է: Ահա այս փաստ էլ առաջացրել է բնապահպան ակտիվիստների զայրույթը, ովքեր հորդորում են ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել այդ որոշման: Սամվել Հովհաննիսյանի խոսքով` ոչ մի ջրամբարում ջուր գոյություն չունի, իսկ ջրի պահանջարկը մեծ է, ուստի իրենք դիմում են այդ քայլին պահանջարկը բավարարելու համար:
Բնապահպան Կարինե Դանիեելյանը չի հավատում այն խոսքերին, թե տարին սակավաջուր է կամ ջրամբարներում ջուր չկա:Նա պնդում է, որ անթույլատրելի է 5 տարի ժամկետով Սևանից ջուր վերձնել. «Մեզ համար սա ընդունելի որոշում չէ, պետք է գտնել այլ ճանապարհներ:Մասնագետերին հավաքել և փնտրել այլ ճանապարհներ, հաշվարկել կորուստները»,-նշում է Կարինե Դանիելյանը: Սևանը արդեն «առողջացման» ճանապարհին է, իսկ այս ջրառի թույլտվությունը Կարինե Դանիելյանի խոսքով` հնարավոր է իջեցնի ջրի մակարդակը և խոչհնդոտի լճի առողջացմանը : Բնապահպանին նաև շատ է անհանգստացնում ջրառի թույլտվության 5 տարի ժամկետը. «Ոչ Աժ փախավ, ոչ կառավարությունը ,ինչն է մեզ ստիպում 5 տարով ջուր բաց թողնել»,-ըդգծում է տկն.Դանիելյանը: Այն որ ջրառի թուլտվությունը Սևանի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա եւ բնապահպանը խիստ կասկածում է, քանի որ կլիմայի փոփոխությունների հետևանքով կլինեն բացասական հետևանքներ, որը արձանագրվել է 2012 թվականին ևս: Կարինե Դանիելյանի կարծիքով վնասը Սևանի նկատմամբ չի գիտակցվում այնպես, որպեսզի ջանքեր գործադրվեն այլ ճանապարհներ փնտրելու համար: «Միայն Սևանա լճի ջրի մակարդակը բարձրացնելուց հետո մենք կունենանք լիարժեք , մաքրված Սևան, երբ մակարդակը քիչ թե շատ բարձրաանում է և՛ քիմիական և՛ սանիտարական ցուցանիշները բարձրանում են»,-եզրափակեց Կարինե Դանիելյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

