"ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ ՆՈՐ ՄԵՏԵՑՈՒՄՆԵՐ ԿՍԿՍԻ ՄՇԱԿԵԼ"
Արխիվ 12-16"ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ ՆՈՐ ՄԵՏԵՑՈՒՄՆԵՐ ԿՍԿՍԻ ՄՇԱԿԵԼ"

"Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին շատ լավ ճանաչում եմ: Ե՛վ շատ բանիմաց մասնագետ է, ե՛ւ շատ լավ անձնավորություն է: Որպես առողջապահության կազմակերպիչ էլ` շատ լավ աշխատող է: Կարծում եմ, իր նախարար նշանակվելուց հետո առողջապահության ոլորտում նոր, ժամանակակից մոտեցումներ կսկսի մշակել",- մեզ հետ զրույցում անդրադառնալով առողջապահության նորանշանակ նախարարի գործունեությանը` ասաց ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԸ:
Լավատեսորեն հուսանք, որ պարոն Բաբլոյանը չի սխալվում, քանի որ առողջապահության հետ կապված շարքային հիվանդների բողոքների թիվը նույնիսկ դժվար է հաշվել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՅԱՆ

