ՀՅԴ-ՈՒՄ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ՀՅԴ-ՈՒՄ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Այո, փոխվեց կառավարությունը, փոխվեց անգամ ԱԺ նախագահը, բայց, միեւնույն է, ՀՅԴ-ն նույն աշխատաոճի մեջ է` իր շախմատիստ պատգամավորով: Երեկ, երբ ԱԺ-ում բուռն քննարկվում էր «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ապա ԱԺ նախագահի ընտրության հարցը, ողջ օրը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ նիստերի դահլիճում նստած շախմատ էր գլորում: Ինչպես երեւում է, ՀՅԴ-ն վաղուց հասկացել է, որ քաղաքական հաղթանակների երես այլեւս չի տեսնելու, վերջին հույսը մնացել է շախմատային հաղթանակները, այլապես, գոնե, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կսաստեր գործընկերոջը, որպեսզի երկրի կարեւորագույն հարցերը քննող ու օրենքներ ստեղծող կառույցը` Ազգային ժողովը, Աղվան Վարդանյանը չվերածի «ինտերնետ-կլուբի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

