ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐ ՏԵՂԸ ՉԻ ԳՏՆՈՒՄ ԱԺ-ՈՒՄ
Արխիվ 12-16ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԻՐ ՏԵՂԸ ՉԻ ԳՏՆՈՒՄ ԱԺ-ՈՒՄ

Երեկ, երբ թեժ քննարկումներ էին իրականացվում ԱԺ հաշվիչ հանձնաժողով ստեղծելու շուրջ, ու ներքաղաքական իրադարձությունների կիզակետում ԱԺ նախագահի ընտրությունն էր, «Իրավունքը» մի քանի անգամ փորձեց պարզել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ մտքինը, սակայն վերջինս կրկնում էր նույնը.
- Չէ, զբաղված եմ... Զբաղված եմ` ասում եմ...
Բայց այդ զբաղվածությունն էլ հարաբերական էր, քանի որ Ռ.Հակոբյանը հաջորդ րոպեին շարունակում էր «ժառանգությունամետ» լրատվամիջոցների հետ զրույցի բռնվել: Ի վերջո, պարոն Հակոբյանը օրվա երկրորդ կեսին կողմնորոշվեց զբաղված է, թե զբաղված չէ ու որոշեց որպես ԱԺ նախագահի թեկնածու առաջադրվել: Ի դեպ, որոշումն էլ այնքան հապճեպ էր, որ միայն իր թեկնածությունը ԱԺ նիստերի դահլիճում առաջադրելուց հետո նա սկսեց սղագրել իր ելույթը: Իսկ ամփոփիչ ելույթի ժամանակ էլ, ամփոփեց այդ խեղկատակությունն ու իր թեկնածությունը հանեց: Ռ. Հակոբյանին մնաց միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի ձոնը` ուղղված իրեն: Դե, ինչ արած, Թ. Պողոսյանն ընկել է` պիտի յոլա տանի ծերուկին: Չէ, իրոք, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ուսումնատենչ նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանը ճիշտ էր` Ռ. Հակոբյանը ծերացել է ու դեռ ավելին` անտանելի է դարձել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

