«ԷՀ, ՄԻԱՆԳԱՄԻՑ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ ԷԼ ԴՐԵՔ...»

Արխիվ 12-16

«ԷՀ, ՄԻԱՆԳԱՄԻՑ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ ԷԼ ԴՐԵՔ...»


«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը երեկ ԱԺ-ում թունդ բանավեճի առարկա դարձավ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նշեց, թե համաձայն չէ կառավարության այն հիմնավորումներին, որ Արարատյան դաշտավայրը ոռոգման ջրի խնդիր ունի. «Արարատյան դաշտավայրում ընդամենը 700-800 մլն խմ է պետք ոռոգման խնդիրը լուծելու համար: Այս ոռոգման խնդիրը նաեւ պատրվակ է` Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու: Իրականում խնդիր է դրված պաշտպանել Սեւանա լճի մերձակայքում տեղակայված օբյեկտները»: Ապա հավելեց. «Եկել եք նեյնիմ եք անում, որ այլ կերպ խնդիրը չեք կարող լուծել, ջրամբարների խնդիրը լուծեիք»: Արամմանուկյանական նեյնիմներին ի պատասխան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ նկատեց, որ Ա. Մանուկյանը վատ հիշողություն ունի ու բերեց մի քանի թվային օրինակ. «Նեյնիմ Դուք եք անում: Ցանկացած գաղափար կարելի է սեւացնել` ինչ ձեւի ուզում եք: Հանկարծ դառաք, ես ինչ գիտեմ, բնության դեմ պայքարողների ջատագով, ուրեմն` բնությունը պահանջում է ռեսուրսի բանական օգտագործում, բնության բաղկացուցիչ մասը նաեւ մարդն է: Հերիք է բառախաղով զբաղվեք: Էս ի՞նչ միանգամից մեզ սկսեցիք կասկածել ադրբեջանական քաղաքական համագործակցության մեջ: Էս ի՞նչ միանգամից դուրս եկավ: Տենց միանգամից էլի, ձեռքի հե՞տ: Էհ, միանգամից գնդակահարության հոդվածն էլ դրեք: Էս ի՞նչ ստացվեց: Դե, խոսում ենք էլի: Բայց խոսելով հո չի՞, էդ անտեր լեզուն ոնց ուզում է, էդպես պտտվում է: Իրականում, երբ թվեր եք խեղաթյուրում, սա է ինձ սկսում անհանգստացնել: Հիմա գյուղացուն ի՞նչ պետք է տանք, բարի խոսքերից բխող խորհուրդնե՞ր, ամպագոռգոռ ելույթնե՞ր... Խոսում եք, պետք է իմանաք հարցի էությունը, եւ ոչ թե խոսեք սիրունության համար», - հավելեց Վ. Այվազյանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում