ՀԱԿ-ՈՒՄ ԱՐԴԵՆ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ՞Ն ԷԼ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱԿ-ՈՒՄ ԱՐԴԵՆ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ՞Ն ԷԼ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ


Երեկ ԱԺ-ում մինչ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը սպասում էր, թե ԲՀԿ-ից ինչ հրահանգներ կհնչեն, որպեսզի իր դիրքորոշումը հայտնի` ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել-չմասնակցելու հարցում, «Իրավունքը» փորձեց խմբակցության որոշումը պարզել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՑ.
- Ֆրակցիան իր տեսակետը կհայտնի, կլսեք...
- Իսկ Դուք անձամբ հակված եք մասնակցելո՞ւ, թե՞ չմասնակցելու...
- Ասացի` ֆրակցիան իր տեսակետը կհայտնի, կլսեք..
.

Այո, իսկապես ԱԺ ՀԱԿ խմբակցությունն իր տեսակետը հայտնեց եւ ինչպես նախագահական ընտրություններում, այնպես էլ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ «ծախեց» ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին` չպաշտպանելով նրա թեկնածությունը: Մինչդեռ Հ. Բագրատյանը հերթական ապտակը հասցրեց հարազատ խմբակցությանը` քաղաքական մեծամասնության հետ միասին կողմ քվեարկելով հաշվիչ հանձնաժողովի ձեւավորմանը, ինչի շնորհիվ այսօր կկայանա ԱԺ նախագահի ընտրությունը: Ի դեպ, երբ Հ. Բագրատյանը առաջադրելով իր ԱԺ նախագահ դառնալու թեկնածությունը, որոշ ծրագրային դրույթներ էր ներկայացնում ԱԺ ամբիոնից, դահլիճը շտապեցին լքել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանն ու Գագիկ Ջհանգիրյանը` հավանաբար ամաչելով նայել Հ. Բագրատյանի աչքերին: Չմոռանանք նշել, որ պարոն Բագրատյանի առաջադրվելու հանգամանքը այնքան էր զվարճացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, որ անգամ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց: Իսկ Հ. Բագրատյանը հուզված կամ հիացած տիկնոջը փորձեց հանգստացնել ձեռքսեղմումով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում