ԹԵ Ի՞ՆՉ ՀԱԳՈՒՍՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԱՐԱՄ MP3-Ը
Արխիվ 12-16ԹԵ Ի՞ՆՉ ՀԱԳՈՒՍՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԱՐԱՄ MP3-Ը
Ինչպես արդեն հայտնի է մայիսի 6-10-ն ընկած հատվածում Դանիայի մայրաքաղաք` Կոպենհագենում տեղի կունենա "Եվրատեսիլ 2014" երգի մրցույթը, որին այս տարի Հայաստանը կներկայացնի Արամ mp3- ն, իր "Not Alone" երգով: Նա կներկայանա առաջին կիսաեզրափակչին` մայիսի 6-ին, առաջին համարի ներքո: Բայց մինչ եզրափակիչը "Վիտամին" ակումբի տղաների հետ միասին համերգային շրջագայություն են ծավալել Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Բելգիայում և Ավստրիայում:
Այնտեղ ապրող մեր հայրենակիցները դրական են արտահայտվել երգին, և հաջողություններ մաղթել նրան: Ինչպես նաև ապրիլի 13-ին Լոնդոնում տեղի է ունեցել "Eurovision Party" անվամբ համերգ, որին նույնպես մասնակցել է Արամ mp3-ը: Այն հարցին, թե ինչպիսի՞ շոուով է Արամ mp3-ը ներկայանալու Կոպենհագենում և ո՞վ է զբաղվելու նրա հագուստի մոդելավորմամբ, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար՝ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ պատասխանեց. «Որոշեցինք, որ Արամը միայնակ կլինի։ Այդպես ավելի տպավորիչ կլինի։ Իհարկե, լուսային նոր տեխնոլոգաների արդյունքում հետաքրքիր շոու կստանանք։ Բեք-վոկալիստներ նույնպես չեն լինելու: Մրցույթին Արամը ներկայանալու է դիզայներ և ոճաբանԱրամ Նիկոլյանի ստեղծած շքեղ և նորաոճ հագուստով»:
Իսկ հագուստի տեսքի մասին Գոհար Գասպարյանը և Արամ mp3-ը չցանկացան մանրամասնել ասելով, որ այն փոքր-ինչ նման կլինի տեսահոլովակի կերպարի հագուստին, բայց ավելին չեն բացի փակագծերը:
ՀԱՅԿ ԷԼՈՅԱՆ

