ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՆԿԱՐԻՉ ԺԱՆ ԿԱԶԱՆՋՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ՆԿԱՐԻՉ ԺԱՆ ԿԱԶԱՆՋՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԸ


Մայիսի 2-27-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանի ստեղծագործությունները: Փարիզում ապրած տարիներին Ժան Կազանջյանը չի հետևել արտահայտչական միայն մի ձևի, չի հարել արվեստի իշխող որևէ շարժման, նա ընտրել է տեսողական ուրույն ուղով ընթանալու ազատությունը: Հարավային Կալիֆոռնիայում հաստատվելուց ի վեր Կազանջյանի արվեստի հատկանշական գիծն է դառնում սյուրռեալիզմի և փոփ-մշակույթի փոխներգործությունը:

“Pille ou face” (Գիր թե արծիվ) հսկայական եռանկարը բաղկացած է երեք պաննոյից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է երեք մասից, իսկ միասին դրանք ստեղծում են մեկ միասնություն: Այդ միասնությունը ներկայացնում է տիեզերքի մի մաս իր չորս տարրերով` օդ, ջուր, հող և հուր: Պարողների արտացոլվող տեսիլքը մտածել է տալիս մարդկային արժեքների վաղանցիկության մասին: Երկն այստեղ ընթացքի մեջ է:

Իր «պաստառ-նկարներում» Կազանջյանը ստվերների և ուրվագծերի փոխներթափանցման միջոցով ստեղծում է մի ուշագրավ խորություն: 90-ական թթ. ի վեր արվեստագետը սկսում է տեղադրել նկարված կտավից մոտավորապես մեկուկես մատնաչափ հեռու գտնվող՝ գրեթե աննշմար թափանցիկ պաստառ: Դիտելով այնմոտիկից, նկատում ենք, որ պաստառը փոխանցում է սեփական նկարված պատկերը, իսկ երբ սևեռում ենք մեր հայացքն այդ երկպատկեր հարթության վրա, աստիճանաբար սկսում ենք ընկալել մի պատկերը մյուսի միջով, մյուսի հետ և միմյանց մեջ:

Ցուցահանդեսում ներկայացված երկերն ի հայտ են բերում Կազանջյանի ստեղծագործության բազմազան շերտերը` եռաչափ «պաստառ-նկարներից» մինչև առավել ֆորմալ դրվագանկարներն ու պղնձի վրա արված օֆորտները: Պատկերահանդեսում տեղ են գտնելու ավելի քան հիսուն աշխատանք, որոնք ներառում են քաղաքային բնանկարներ, նաև՝ հայկական թեմաներ, ինչպիսիք են՝ Արշիլ Գորկու դիմանկարների շարքը, գաղթի նկարաշարը, ինչպես նաև՝ անդրադարձ որոշ սրբապատկերային գործերի. Լեոնարդո դա Վինչիի «Ավետում» կամ Միքելանջելոյի «Պիետա» ստեղծագործություններին:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում