Ի. ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ՊԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՈՒՆԵՆԱԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐ»
Արխիվ 12-16Ի. ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ՊԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱԶԳԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՉՈՒՆԵՆԱԼ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐ»
Վաղը պարի միջազգային օրն է: Հայաստանում միայն վերջին տարիներին են սկսել նշել այդ օրը, այն էլ` միայն ոլորտի ներկայացուցիչները: "Իրավունքի" հետ զրույցում Ռուսաստանի եւ Եվրոպայի ամենամեծ հայկական ազգային պարի ակադեմիայի` "Հովիկ ստուդիոյի" հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ շնորհավորելով ոլորտի ներկայացուցիչներին` նշեց, որ իրենք սովորաբար տոնում են այդ օրը, սակայն ոչ համերգի տեսքով: Չնայած, առաջիկայում մտադիր են գոնե մեկ անգամ ապրիլի 29-ը նշել համերգային ծրագրով:
- Շնորհավորելով պարի միջազգային տոնի առթիվ պարողներին եւ պարասերներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր վաղը պետք է դառնան պարային աշխարհի ներկայացուցիչ, առաջին հերթին ուզում եմ, որ մի քիչ սթափվենք եւ մեր երեխաներին սկսենք դաստիարակել պարային ռիթմի մեջ` պարային կյանքով: Նրանց մեջ ներարկենք սերը դեպի պարը, որովհետեւ պարող հասարակություն ունեցող ազգը, չի կարող չունենալ մշակութային բարձր արժեքներ: Օրինակ Իսպանիան, որտեղ Ֆլամենկոն այնքան լուրջ է ներարկված իրենց հասարակության մեջ, որ
փոքրիկիը 1, 2 տարեկանից արդեն իսկ այդ ռիթմի մեջ է: Մեծ ցանկություն ունեմ, որ մի օր Հայաստանը դասվի այն երկրների շարքին, որը նորաձեւություն կթելադրի պարարվեստի աշխարհում:
- Գրեթե 6 ամիս է, ինչ գործում է "Հովիկ ստուդիոյի" երեւանյան բաժանմունքը, օրերս էլ համերգով հանդես եկաք: Ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք Երեւանում այս 6 ամիսների ընթացքում:
- Այս անգամ 18-րդ մենահամերգն էր "Հովիկ ստուդիո" ազգային պարի ակադեմիայի, եւ երեւանյան բաժանմունքի առաջին մենահամերգը: Այսինքն` այն իր տեսակի մեջ պատմական էր համարվում, երեւանյան բաժանմունքն ընդամենը 6 ամսվա պատմություն ունի եւ արդեն առիթ ունեցանք մեր որակը եւ վեցամսյա աշխատանքը ներկայացնել առաջին մենահամերգի տեսքով: Նշեմ, որ տպավորված ենք առաջին հերթին հանդիսատեսի ջերմ ու դրական ընդունելությունից, ինչը կարեւոր նշանակություն ունի յուրաքանչյուր արտիստի համար:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե'ք վաղվա տպագիր "Իրավունք"-ում:

