ՔԱՌՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՅԱԼ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է

Արխիվ 12-16

ՔԱՌՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՅԱԼ ԽԱՌՆԱՇՓՈԹ Է

Ինչպես այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ընդդիմադիրաայլընտրանքային քառյակը չի քննարկել ԱԺ նախագահի միասնական թեկնածու առաջադրելու հարցը: Եվ իր համար անակնկալ էր ինչպես Հրանտ Բագրատյանի, այնպես էլ Ռուբիկ Հակոբյանի առաջադրումները: Ն. Զոհրաբյանը նաեւ ասաց, որ նոր իրավիճակում ԲՀԿ-ն պետք է եւս քննարկի հարցը եւ որոշում կայացնի, թե ի վերջո ում օգտին է քվեարկելու: Ի դեպ այսօր առավոտյան դեռ հայտնի էր, որ ԲՀԿ-ն պետք է քվեարկեր Գալուստ Սահակյանի օգտին, սակայն քառյակի գործընկերների քայլերը կարծես թե խառնաշփոթ մտցրեցին ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր ելույթով նույնպես հաստատեց, որ քառյակը ըստ էության դադարել է գոյություն ունենալուց, քանի որ երկու ընդդիմադիր թեկնածուների պարագայում ՀՅԴ-ն հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, այսինքն ձայնը չի տալու նրանցից ոչ մեկին:

Քառյակի դեմքը փորձեց փրկել Ռուբիկ Հակոբյանը հայտարարելով, թե հանում է ընդամենը կես ժամ առաջ, <Ժառանգության> խորհրդի կողմից առաջադրված իր թեկնածությունը: Այն, որ <Ժառանգության> մոտ տրամադրությունները, որոշումները փոխվում են կայծակնային արագությամբ նորություն չէ, սակայն Ռուբիկ Հակոբյանը կոչ արեց քառյակի պատգամավորներին հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց եւ դրանով իսկ վերականգնել քառյակի միասնությունը: Միարժամանակ դա լուրջ փորձություն կլինի ԲՀԿ-ի համար, որը ըստ տարածված լուրերի խոստացել է իր աջակցությունը Գալուստ Սահակյանին, մյուս կողմից խնդիր կառաջացնի ՀԱԿ խմբակցությունում, որի անդամ Հրանտ Բագրատյանը ինքնաառաջադրվել է: Այսպիսով, եթե ԲՀԿ-ն չմասնակցի ընտրություններին, ապա կխախտի Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակումով ստեղծվող փոխհամաձայնությունը ՀՀԿ-ի հետ: Իսկ եթե ԲՀԿ-ն մասնակցի ընտրությանը, ապա վերջակետ կդնի քառյակ հասկացողությանը:

Նույն բարդ իրավիճակում հայտնվեց ՀԱԿ-ը, որը մասնակցելու դեպքում կխաթարեր քառյակի ընդդիմադիր ոգին, իսկ չմասնակցելով միայնակ թողեց Հրանտ Բագրատյանին: Ուստի սրանով հաստատեց, որ ՀԱԿ խմբակցություն որպես այդպիսին գոյություն չունի: Թեեւ վերջին դատողությունը նորություն չէ, քանի որ Բագրատյանը ոչ միայն չհետեվեց ու չհանեց իր թեկնածությունը, այլ շեշտեց, որ ինքնաառաջադրվել է, ՀԱԿ-ի հետ իր առաջադրումը կապ չունի եւ որ նա պատասխանատու է միայն այն մարդկանց առջեւ, ովքեր ձայն են տվել ՀԱԿ դաշինքին, որն այսօր Բագրատյանի բնորոշմամբ գոյություն չունի: Հատկանշական է, որ այն պահին, երբ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, բոլորի հայացքը ուղղղվեց դեպի Բագրատյանը, որը ծիծաղալով ու ձեռքերով ցույց տալով ամբիոնի մոտ կանգնած Զուրաբյանին բարձր ասաց. <Ես սրանց հետ ինչ կապ ունեմ>:

Մի խոսքով քառյակում կատարյալ խառնաշփոթ է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում