ՔԵՍԱՊԱՀԱՅԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Արխիվ 12-16ՔԵՍԱՊԱՀԱՅԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
«Syrianperspective» լրատվական գործակալությանը տեղեկացնում է, որ սիրիական բանակն արդեն հայաբնակ Քեսապ քաղաքում է ու ահաբեկիչներից ազատագրում է հայաբնակ կենտրոնը:
Հաստատվել է, այն տեղեկատվությունը, որ սիրիական բանակն այժմ Քեսապում է ու ահաբեկիչներին շպրտում է դեպի Ալ Սամրաա: Սիրիական բանակի կատաղի գրոհները դաշտային հրամանատարության կողմից թույլատրվեցին միայն այն բանից հետո, ինչ Քեսապի բնակիչները հայտարարեցին, որ նրանք ցանկանում են քաղաքից ահաբեկիչներին դուրս շպրտել «նույնիսկ քաղաքը հողին հավասարեցնելու գնով»:
Այս հայտարարությունից հետո օդային ուժերը սկսեցին ահաբեկիչների ոչնչացման գործընթացը: Կանխատեսվում է, որ Ալ Սամրաան եւս կմաքրվի հաջորդ 72 ժամերի ընթացքում: Իսկ քեսապահայերին կոչ ն անում ասելով. «Պատրաստվեք Քեսապ վերադառնալուն»:

